2023-ի գնաճի «չեմպիոնները»՝ G-20 երկրներում

Ակնկալվում է, որ 2023 թվականին աշխարհի երկրների մոտ 84-%-ը կունենա ավելի ցածր գնաճ, քան անցած տարի։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցի հունվարյան թարմացման մեջ։

Ըստ կանխատեսումների՝ 2023 թվականին համաշխարհային գնաճը 8,8%-ից կնվազի մինչեւ 6,6%, իսկ 2024 թվականին՝ մինչեւ 4,3%։ Այնուամենայնիվ, 2024 թվականին ընդհանուր գնաճը դեռեւս կգերազանցի մինչհամավարակային մակարդակը երկրների 82%-ում։

G-20 երկրների շարքում 2023 թվականին ամենաբարձր գնաճը կանխատեսվում է Արգենտինայում՝ 76,1%, որին հաջորդում է Թուրքիան՝ 51,2%, երրորդ տեղում այս ցուցանիշով Մեծ Բրիտանիան է, որտեղ գնաճը կանխատեսվում է 9% մակարդակում:

Այս երկրներին հաջորդում են Գերմանիան՝ 7,2%, Մեքսիկան՝ 6,3%, Ինդոնեզիան՝ 5,5%, Իտալիան՝ 5,2%, Հնդկաստանը՝ 5,1%, Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ 5,1%, Ռուսաստանը՝ 5%։

2023 թվականին Եվրամիությունում գնաճը կանխատեսվում է 6,8% մակարդակում:

ajax-loader