Գրեթե 20 երկիր ցանկանում է միանալ BRICS-ին. Ռյաբկով

BRICS-ին միանալ ցանկացող երկրների թվաքանակը շարունակում է աճել և արդեն հասել է գրեթե երկու տասնյակի: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Միավորմանն անդամակցելու հավակնորդների ցանկը շարունակում է համալրվել: Պետությունների թվաքանակը, որոնք շահագրգռված են մտնել այս միավորման կազմ, մոտենում է երկու տասնյակի: Սա արտացոլում է միջազգային ասպարեզում BRICS-ի աճող և արդեն շատ նշանակալի դերը՝ որպես համախոհների միավորում, ես կցանկանայի դա ընդգծել», – ասել է փոխնախարարը։

BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

ajax-loader