Երևանում օգոստոսի 3-ին, 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-7-ը՝ երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-ի ցերեկը կբարձրանա 2-6 աստիճանով, 4-ին՝ կնվազի 4-6 աստիճանով։

Մարզերում օգոստոսի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-5-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Oգոստոսի 6-ին, 7-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 2-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։