Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը:
«80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
