Tag Archives: Բռնցքամարտ

ԶՊՄԿ-ն մշտապես խթանում է տարածաշրջանում սպորտի զարգացմանը

ԶՊՄԿ-ն մշտապես խթանում է տարածաշրջանում և ոչ միայն, սպորտի զարգացմանը։ Բռնցքամարտը ևս բացառություն չէ, և մարզաձևով զբաղվող սաները ԶՊՄԿ-ի հովանավորությամբ ակտիվորեն մասնակցում են տարբեր մրցաշարերի` հանրապետությունում և արտերկրում: Օրերս, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նվերներով այցելեց ընկերության մարզահամալիրի բռնցքամարտի սաներին: «Կարևորում ենք ներդրումն ապագա սերնդի մեջ, և իհարկե խրախուսում ձեռքբերումները: Որպես տարածաշրջանի խոշոր ընկերություն` նպաստում առողջ սերնդի դաստիարակությանը` ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար. Գուրգեն Մադոյանը մեկնարկել է հաղթանակով

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ բռնցքամարտիկը մեկնարկային մենամարտում ուժերն է չափել մոլդովացի Վասիլի Ցեբոտարիի հետ ու 5:0 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Զուգահեռաբար անցկացվում է նաև կանանց ստուգատեսը: Մեր մարզուհիներից երեկ ռինգ է դուրս եկել Էլիդա Քոչարյանը (60 կգ), սակայն պարտվել է մեկնարկում և դուրս է մնացել հետագա պայքարից: Այսօր՝ մարտի 6-ին, իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար. Հայաստանի 2 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի երկու անդամներ՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Մեր երկու բռնցքամարտիկներն էլ 5:0 հաշվով հաղթել են իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է գտնվել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից: Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը կմենամարտի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանի մրցակիցը կլինի բելգիացի Նոա Հաջիտը: Զուգահեռաբար անցկացվում է նաև կանանց ստուգատեսը: ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի Երևանում

Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այդ մասին հայտնել է ՀՀ  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը: «80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Կարդալ ավելին »
ajax-loader