Չաարատ Կապանը հովանավորել է նոր նախակրթարանի կառուցումը՝ լուծելով 150 երեխայի խնդիր

2023 թվականի նոր ուսումնական տարում Կապանում կբացվի նոր նախակրթարան, որի կառուցման համար անհրաժեշտ ամբողջ ֆինանսավորումն իրականացրել է Չաարատ Կապանը։

Ծրագրի համար ընկերությունը տրամադրել է շուրջ 230 միլիոն դրամ ՝ Կապան համայնքի հետ կնքած սոցիալ-տնտեսական գործության շրջանակում։ Նախակրթարանը անհրաժեշտ գույքով համալրելու և տարածքի բարեկարգման աշխատանքների համար ևս Չաարատ Կապանը ֆինանսական միջոցներ կտրամադրի համայնքին։

Քաղաքի գործող 12 մանկապարտեզները գերծանրաբեռնված խմբերով են աշխատում։ Նոր նախակրթարան ունենալը վերջին տարիներին օրակարգային հարց էր դարձել համայնքի համար, որի գործարկմամբ շուրջ 150 երեխայի հաճախելիության հարց է լուծվելու, ստեղծվելու են աշխատատեղեր ու, ամենակարևորը, կապանցի երեխաների դաստիարակության ու ժամանցի համար կլինեն լավագույն պայմանները։

Այն որպես նոր տեխնոլոգիաներով կառուցված շինություն եզակիներից է տարածաշրջանում: Այստեղ մանրակրկիտ մտածված է յուրաքանչյուր մանրուք, որպեսզի երեխաները հաճույքով այցելեն նախակրթարան։

ajax-loader