Երևանի Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի․ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվելու է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում, մասնավորապես, կից ներկայացվող ճանապարհային երթևեկության սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։