«Չաարատի» անակնկալները՝ Կապան համայնքի փոքրիկներին

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ «Չաարատ» ընկերությունը անակնկալներ էր պատրաստել Կապան համայնքի փոքրիկների համար։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։

Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․

«Սահմանամերձ բնակավայրերի փոքրիկների օրը տոն դարձնելու համար այսօրվա մեր այցերը տարբեր ուղղություններ ունեին։ Բոլոր փոքրիկների համար ընկերությունը պատրաստել էր նվերներ։

Ավանդույթի համաձայն ընկերության կողմից նվերներ ստացան նաև Գեղանուշի նախակրթարանի սաները։

Ինչպես բոլոր տոներին, այս հունիսի մեկին ևս ընկերության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին վերջին պատերազմում նահատակված մեր աշխատակիցների երեխաները։

Սիրելի՛ փոքրիկներ,

Շնորհավորում ենք բոլորիդ ամենապայծառ տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Լուսավոր մանկություն, խաղաղ ու բարեկեցիկ ապագա ձեզ»։

ajax-loader