Գրանցվել է տնտեսական ակտիվության 11,4 տոկոսի աճ

Հայաստանում 2023թ. հունվար-հունիսին գրանցվել է տնտեսական ակտիվության 11,4 տոկոսի աճ։ Այս մասին Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 25-ին, 2023թ. առաջին կիսամյակի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 2023թ. առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը շարունակվել են։ Դրանք ձեւավորվել են հանրապետություն քաղաքացիների զգալի թվի ներհոսքի, ինչպես նաեւ տուրիզմի էական զարգացման, Հայաստան բազմաթիվ IT ընկերությունների տեղափոխման, Հայաստանից Ռուսաստան արտահանման պահանջարկի ավելացման արդյունքում։

«Դա հիմնականում տեղի է ունեցել ի հաշիվ ծառայությունների ոլորտի։ Տնտեսության այլ ճյուղերում եւս նկատվել է էական աճ»,- հավաստիացրել է Հովհաննիսյանը։ Մասնավորապես, 2023թ. առաջին կիսամյակում, բարձր ներքին պահանջարկի եւ որոշ արտաքին շուկաներում հայկական արտադրանքի բարձր պահանջարկի պայմաններում, արտաքին առեւտրում գրանցվել է բավական զգալի աճ։ Ապրանքների արտահանումն ավելացել է 72,8 տոկոսով, ներմուծումը՝ 73։

ajax-loader