Հայաստանի գլխավոր դատախազն այցելել է Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստան կատարած այցի շրջանակում, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։

Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը հանդիպել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանին և աշխատակազմին, ծանոթացել Հյուպատոսության գործունեությանը:

ajax-loader