Երևանում մայիսի 29-ին կեսօրից հետո, մայիսի 30-ի գիշերը, 31-ին սպասվում է, մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-3-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մարզերում մայիսի 29-ի ցերեկը, մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը, հատկապես գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում մայիսի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։