Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են գնահատման արդյունքները: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
2023 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի շրջանակում ներկայացվել է 66 հայտ՝ հետևյալ բաշխվածությամբ.
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ 6 հայտ,
- Ճարտարապետական գիտություններ՝ 3 հայտ,
- Գյուղատնտեսական գիտություններ (նաև կենսաբանական գիտություններ)՝ 17 հայտ,
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ (նաև ռազմական գիտություններ)՝ 21 հայտ,
- Մանկավարժական գիտություններ՝ 19 հայտ:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 29-ին՝ Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք միջոցառման ընթացքում: