2022թ. բազմազավակ ընտանիքներում ծնվել է 1,5 անգամ ավելի շատ երեխա, քան 2018-ին։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ, ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
2018թ., նախարարի խոսքով, հայկական ընտանիքներում ծնվել է 8 271 երրորդ կամ թվով հաջորդ երեխան։ 2022թ. արդեն՝ 11 956։
«Այդ երեխաների ծննդյան նպաստների վճարման համար հատկացվել է 10,4 մլրդ դրամ»,- ասել է Մկրտչյանը։