Tag Archives: ընտանիք

Հայաստանում նկատվում է ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ

Հայաստանում գրանցվել է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդների մասով աճ: Այդ մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Ըստ նախարարի՝ վերջին տարիներին իրականացված միջոցառումները զգալի կերպով ազդում են ծնունդների կարգաթվային կառուցվածքի վրա: «Ունենք աճ ...

Կարդալ ավելին »

Անօրինական տիրապետումից ազատվող հողամասերում բնակվող ընտանիքը կապահովվի ժամանակավոր կացարանով․ Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն: Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես, որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել: Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական ...

Կարդալ ավելին »

Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար հատկացվեց եւս 15 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 15.250 մլն դրամ  հատկացնել զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով: Արտամարմնային բեղմնավորման իրականացման համար տրվող փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ...

Կարդալ ավելին »

Համայնքը լինելու է այս ընտանիքների կողքին. քաղաքապետը՝ Նոր Արեշի պայթյունի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հարազատներին: Ավինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահեցնելով, որ համայնքը լինելու է այս պայթյունից տուժած ընտանիքների կողքին:«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:Խորին ...

Կարդալ ավելին »

Սահմանամերձ Նորաբակում լույս աշխարհ է եկել ընտանիքի 7-րդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Նորաբակ գյուղում՝ Ռուսլան Սահակյանի և Կարմելա Կարապետյանի  բազմաշունչ ընտանիքում, 2024 թվականի հունվարի 30-ին լույս աշխարհ է եկել յոթերորդ երեխան։ Ինչպես տեղեկացանք Վարդենիսի ԲԿ տնօրեն Շահեն Շահինյանից, տղա երեխան ծնվել է 3150 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Նորածինն արդեն կրում է Նարեկ անունը։ Ռուսլան Սահակյանի ընտանիքը 1991 թվականին բռնի տեղահանվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գետաշեն գյուղից և ...

Կարդալ ավելին »

36 անհայտ կորածի ընտանիքներ հունվար-փետրվարի համար ևս կստանան 300 000-ական դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում որոշում կայացրեց, որով 44-օրյա պատերազմի հետեւանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին  եւս երկու ամիս (հունվար-փետրվարին) 300 հազարական դրամ սոցիալական աջակցության կտրամադրվի: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը  քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ...

Կարդալ ավելին »

Telegram-ում կեղծ բոտը 50000 դրամ է խոստանում երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի. զգուշացում

Telegram-ում գործում է «социальная выплата на ребенка» անունով կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ մասին ասված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Ֆեյսբուքի էջում: «Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։ Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանից վերադարձած գերիները բուժզննում են անցնում. բուժման կարիք չունեցողները կվերադառնան ընտանիքների մոտ

Ադրբեջանից Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին բուժզննում են անցնում Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացանի) հոսպիտալում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք ստացիոնար բուժման կարիք չեն ունենա։ Այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում բուժզննումից հետո ու արդյոք զինծառայողները հարցաքննվելո՞ւ են։  «Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին անցնում ...

Կարդալ ավելին »

Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության ծրագրին հատկացվել է մոտ 1 մլրդ 950 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում այս պահի դրությամբ օգնություն է ստացել 2649 շահառու․ վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 3088 շահառու՝ շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի չափով: Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 8101 շահառու՝ 1337-ը ...

Կարդալ ավելին »

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ֆինանսական աջակցություն կստանա նաև հոկտեմբերին

54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32 400 000 դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում։ Ըստ ՀՀ կառավարության հիմնավորման` որոշման ընդունումը պայմանավորված է անհետ կորած զինծառա¬յողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա¬կակա¬նությունն ապահովելու անհրա¬ժեշ¬տությամբ։ «ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ ...

Կարդալ ավելին »
ajax-loader