Paris (France), 15/07/2018.- French supporters celebrate at the Arc de Triomphe on top of the Champs-Elysees after France won the 2018 World Cup during the FIFA World Cup 2018 final match between France and Croatia in Paris, France, 15 July 2018. (Croacia, Mundial de Fútbol, Francia) EFE/EPA/IAN LANGSDON

Ֆրանսիայում նկատվում Է միգրացիայի լուրջ աճ

2022 թ. Ֆրանսիայում ապաստան հայցողների թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 31,3 %-ով, ինչի մասին վկայում են Ֆրանսիայի ՆԳՆ-ի հրապարակած ներգաղթի վերաբերյալ տվյալները։ Այդ մասին տեղեկացնում Է «Интерфакс» գործակալությունը:

ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ անցյալ տարի ապաստան ստանալու 137 046 առաջնային դիմում է ներկայացվել Ֆրանսիայի պրեֆեկտուրաներ հիմնականում Աֆղանստանից, Բանգլադեշից, Թուրքիայից և Վրաստանից եկած ներգաղթյալների կողմից։ Բացի այդ, ստացվել է մերժումների վերանայման 19 000-ից քիչ ավելի դիմում: Այս տվյալները վկայակոչել է BFMTV հեռուստաալիքը:

2022 թ.-ը նշանավորվել Է նաև երկիր ուկրաինացիների ժամանմամբ։ Ժամանակավոր պաշտպանություն է տրամադրվել 65 833 չափահասի։ Ընդ որում՝ ապաստան է խնդրել միայն 2200 ուկրաինացի, որոնցից 702-ի հայտը հաստատվել է։

Անցած տարի կտրուկ աճել է նաև կեցության իրավունքի վկայագրերի հանձնումը։ Առաջին դիմումի հիման վրա տրամադրվել է 320 000 կեցության իրավունքի վկայագիր, ինչը 17 %-ով ավելի է 2021 թ.-ի համեմատությամբ:

Դրանցից ավելի քան 108 000-ը բաժին Է ընկել սովորելու համար ժամանած ուսանողներին։ 2021 թ.-ի համեմատությամբ 8 %-ով աճել Է օրինականացված միգրանտների թիվը. 2022 թ.-ին ավելի քան 34 000-ը ստացել են ֆրանսիական փաստաթղթեր։ Միևնույն ժամանակ ավելացել է նաև ծագման երկրներ վերադարձողների թիվը։ 2022 թ.-ին Ֆրանսիայից մեկնել է 15 396 ներգաղթյալ, ինչը 2000-ով ավելի Է, քան նախորդ տարի։

ՆԳՆ-ն հստակեցնում է, որ ճնշող մեծամասնության դեպքում խոսքը իշխանությունների որոշմամբ բռնի արտաքսման մասին է։ Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի խոսքով՝ դա առաջին հերթին վերաբերել Է օտարերկրացի իրավախախտներին։

Հունվարի 26-ին Ստոկհոլմում կայացել է Եվրամիության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական խորհրդակցություն: Նրանց ուշադրության կենտրոնում են եղել միգրացիայի և ապաստանի տրամադրման հարցերը, այդ թվում՝ քննարկվել Է այդ հարցերի շուրջ երրորդ երկրների հետ համագործակցությունը:

Միության անդամ 27 պետությունների նախարարները պայմանավորվել են ավելի լայնորեն օգտագործել ԵՄ-ում վիզաների տրամադրումը բարդացնելու մեխանիզմը (ժամկետների երկարացում, ավելի մեծ թվով փաստաթղթերի պահանջում և այլն), որպեսզի համագործակցությունից հրաժարվող երրորդ երկրներին ստիպեն հետ ընդունել իրենց այն քաղաքացիներին, որոնց մերժել են ապաստան տրամադրել Եվրոպայում:-

ajax-loader