Հայաստանի 18 առեւտրային բանկից 17-ն ընդգրկվել է 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 61.48 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53.15 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 15.7%):
Տարեվերջյան տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 8.18 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 7.9%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 24-րդն է:
Ակբա բանկը 7.41 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 31.6%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 28-րդն է:
Ակբա բանկին հաջորդում են Արդշինբանկը՝ 7.32 մլրդ դրամ (29-րդ տեղ, աճ՝ 97.9%), Ինեկոբանկը՝ 5.23 մլրդ դրամ (50-րդ տեղ, անկում՝ 0.6%) հարկերի ծավալով, իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 2022թ. պետբյուջե վճարելով 4.94 մլրդ դրամ հարկ (52-րդ տեղ, աճ՝ 8.6%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
Կոնվերս Բանկը՝ 3.88 մլրդ դրամ (73-րդ տեղ, աճ՝ 57.3%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 3.49 մլրդ դրամ (80-րդ տեղ, անկում՝ 3.6%),
Արմսվիսբանկը՝ 3.38 մլրդ դրամ (83-րդ տեղ, աճ՝ 13%)
Հայէկոնոմբանկը՝ 3.29 մլրդ դրամ (84-րդ տեղ, անկում՝ 13.9%),
Յունիբանկը՝ 2.58 մլրդ դրամ (107-րդ տեղ, աճ՝ 19.2%)
IDBank-ը՝ 2.56 մլրդ դրամ (109-րդ տեղ, աճ՝ 0.5%),
ԱրարատԲանկը՝ 2.49 մլրդ դրամ (112-րդ տեղ, աճ՝ 17.9%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 2.25 մլրդ դրամ (119-րդ տեղ, աճ՝ 21.9%),
Evocabank-ը՝ 1.54 մլրդ դրամ (170-րդ տեղ, աճ՝ 66.3%),
Ֆասթ Բանկը (նախկինում՝ Ֆաստ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ)՝ 1.32 մլրդ դրամ (206-րդ տեղ, աճ՝ 20.6%),
Մելլաթ Բանկը՝ 0.81 մլրդ դրամ (319-րդ տեղ, աճ՝ 24.6%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.8 մլրդ դրամ (320-րդ տեղ, անկում՝ 9.5%):