Երևանում արհեստական բանականության թեմայով քննարկում կանցկացվի

Հունվարի 25-ին Ռենդերֆորեսթի գրասենյակում տեղի կունենա «Արհեստական բանականությունը և աշխատաշուկան․ վտանգներ և հնարավորություններ» պանելային քննարկումը։  Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ 

Open.ai ընկերության GPT-3 նեյրոնային ցանցը և վերջինիս ChatGPT-3 մոդուլի գոյությունը հեղափոխական նշանակություն են ունեցել ոչ միայն արհեստական բանականության, այլև ամբողջ ՏՏ ոլորտի և տեխնոլոգիական աշխատաշուկայի վրա։

Հայաստանում նույնպես թե՛ գործարարները և թե՛ ՏՏ ոլորտի աշխատակիցները արդեն իսկ սկսել են օգտագործել ChatGPT-3 մոդուլը առօրյա աշխատանքում՝ արագացնելով և հեշտացնելով մի շարք պրոցեսներ։

Պանելային քննարկման մասնակիցները կներկայացնեն՝ ինչպես սովորել ապրել «նեյրոնային ցանցերի» աշխարհում, ինչ է արդեն փոխվել աշխատաշուկայում և ինչեր դեռ կփոխվեն, ինչպես է կարելի արդյունավետ կիրառել գործիքը կրթության և աշխատանքի մեջ, ինչ պրոցեսներ կարող են արագանալ ու հեշտանալ մեքենայական ուսուցման գործիքների միջոցով և որ մասնագիտություններին է վտանգ սպառնում արհեստական բանականության զարգացման հետ զուգահեռ։

Քննարկմանը կմասնակցեն Renderforest ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը, Dowork.ai-ի հիմնադիր Մուշեղ Գևորգյանը, Krisp-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը։ Այն կվարի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

ajax-loader