Telegram-ի հիմնադիր և ղեկավար Պավել Դուրովը դատական հսկողության տակ է գտնվում Ֆրանսիայում՝ իր մեսենջեր հավելվածում կազմակերպված հանցավորության հետ կապված հետաքննության պատճառով։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ Ֆրանսիայի դատախազության՝ Դուրովը պետք է վճարի 5 միլիոն եվրո գրավ, պետք է երկու շաբաթը մեկ անգամ ներկայանա Ֆրանսիայի ոստիկանություն և չի կարող լքել երկրի տարածքը։
Գործը, որով 39-ամյա Դուրովի նկատմամբ հետաքննություն է տարվում, ներառում է կազմակերպված հանցախմբի կողմից ապօրինի գործարքներ իրականացնելու համար առցանց հարթակում գաղտնիութան գործառույթներ ապահովելը, մեղսակցություն կազմակերպված հանցախմբի կողմից անչափահասների պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների տարածմանը, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը։
Ռուսաստանում ծնված և Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող Դուրովն առաժմ հրապարակային հայտարարություն չի արել։ Նրա փաստաբանն ասել է, որ Telegram-ը գործում է՝ համաձայն Եվրոպայում գործող կանոնակարգերի և վերահսկվում է նույն չափանիշներով, ինչ մյուս սոցիալական ցանցերը։
Պավել Դուրովը ձերբակալվել է Ֆրանսիայում օգոստոսի 24-ին, երբ նրա մասնավոր ինքնաթիռն Ադրբեջանից վայրէջք է կատարել Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում։