Tag Archives: դրամ

Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 262 591 դրամ

2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,591 դրամ։ Այd մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 18.5% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.3%-ով և կազմել 195,749 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 20.6%-ով և կազմել 290,140 դրամ։

Կարդալ ավելին »

Ավելի քան 2,5 միլիարդ դրամ՝ Զինված ուժերի կարիքների բավարարմանը

Կառավարությունը որոշեց վերաբաշխում կատարել և Պաշտպանության նախարարությանը հատկացնել լրացուցիչ ավելի քան 2․5 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշման նախագիծը, որը  կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր, ստացավ հավանություն: Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 2,521,948.1 հազար դրամ: Որոշման նախագծով նախատեսվում ...

Կարդալ ավելին »

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամ

2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հաղորդում է Հայաստանի ԿԲ-ն: Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ հանրաճանաչ մարմնամարզիկ է, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե դափնեկիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր ...

Կարդալ ավելին »

Կառավարության պահուստային ֆոնդը համալրվեց լրացուցիչ 10 միլիարդ դրամով

10 միլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ավելացման հաշվին համալրվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը: Կառավարության հերթական նիստի ժամանակ համատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականին առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ. առաջին կիսամյակի պլանի նկատմամբ գերակատարվել է շուրջ 50 միլիարդ դրամով, և սրա արդյունքում 10 միլիարդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ...

Կարդալ ավելին »

ԿԲ. դրամի փոխարժեք և ոսկու գին

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 12-ին բանկի սահմանած ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են.  ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.91 դրամով և կազմել 386.26 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.26 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.38 դրամով և կազմել 425.70 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.66 դրամով և կազմել 439.78 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.02 դրամով և կազմել 498.93 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը ...

Կարդալ ավելին »

Կուտակել ենք մոտ 350 մլն դրամից ավելի պարտք, կունենանք 200 աշխատատեղի կորուստ․ Վարդան Մարգարյան

Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրի «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ իր ղեկավարած ընկերությունը դրամի արժևորման հետևանքով հայտնվել է փակման եզրին։ Որպես խնդրի լուծում, տնտեսվարողը կառավարությանը խնդրում է IT ոլորտի օրինակով սուբսիդավորել վնասով աշխատող ձեռնարկություններին կամ տրամադրել հարկային արձակուրդ։ Նա, մասնավորպես, գրել է․ «Ես բավականին հուսադրվել էի, որ կառավարությունը 10,0 մլրդ դրամ հատկացրեց Այ Թի ոլորտին՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader