Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 2 մլրդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով: Խոսքը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար յուրաքանչյուր անձի 50-հազարական դրամների հատկացման մասին է:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց, որ այս աջակցությունը հատկացվելու է 40 հազար շահառուի: «Միջոցառումից կարող են օգտվել 100-հազարական դրակների շահառուները: Միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, որոնց բանկային ...
Կարդալ ավելին »Tag Archives: դրամ
Պետական պարտքը դրամային արտահայտությամբ աճել է 2,5 տոկոսով
Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար: Այդ մասին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին՝ 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը: «Դրամային արտահայտությամբ պետական պարտքն առաջին կիսամյակում աճել է 2.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով աճել է ...
Կարդալ ավելին »Շուռնուխում նոր տների կառուցման համար հատկացվել է լրացուցիչ 228 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի կառուցումն ավարտին հասցնելու նպատակով հատկացնել լրացուցիչ 228 մլն դրամ։ Միաժամանակ կառավարությունը նույն որոշմամբ նաև նոր վերջնաժամկետ է սահմանում` այս անգամ` 2023 թվականի նոյեմբերի 30-ը։ Նշենք, որ նոր թաղամասի կառուցման ժամկետը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ` 2021–ից ...
Կարդալ ավելին »ԿԲ. դրամի փոխարժեք և ոսկու գին. 01-09-23
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 385.90 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.00 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.95 դրամով և կազմել 418.43 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.56 դրամով և կազմել 437.18 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 489.13 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել ...
Կարդալ ավելին »Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 262 591 դրամ
2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,591 դրամ։ Այd մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 18.5% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.3%-ով և կազմել 195,749 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 20.6%-ով և կազմել 290,140 դրամ։
Կարդալ ավելին »Ավելի քան 2,5 միլիարդ դրամ՝ Զինված ուժերի կարիքների բավարարմանը
Կառավարությունը որոշեց վերաբաշխում կատարել և Պաշտպանության նախարարությանը հատկացնել լրացուցիչ ավելի քան 2․5 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշման նախագիծը, որը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր, ստացավ հավանություն: Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 2,521,948.1 հազար դրամ: Որոշման նախագծով նախատեսվում ...
Կարդալ ավելին »Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամ
2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հաղորդում է Հայաստանի ԿԲ-ն: Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ հանրաճանաչ մարմնամարզիկ է, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե դափնեկիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր ...
Կարդալ ավելին »Կառավարության պահուստային ֆոնդը համալրվեց լրացուցիչ 10 միլիարդ դրամով
10 միլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ավելացման հաշվին համալրվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը: Կառավարության հերթական նիստի ժամանակ համատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականին առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ. առաջին կիսամյակի պլանի նկատմամբ գերակատարվել է շուրջ 50 միլիարդ դրամով, և սրա արդյունքում 10 միլիարդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ...
Կարդալ ավելին »ԿԲ. դրամի փոխարժեք և ոսկու գին
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 12-ին բանկի սահմանած ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.91 դրամով և կազմել 386.26 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.26 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.38 դրամով և կազմել 425.70 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.66 դրամով և կազմել 439.78 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.02 դրամով և կազմել 498.93 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը ...
Կարդալ ավելին »Կուտակել ենք մոտ 350 մլն դրամից ավելի պարտք, կունենանք 200 աշխատատեղի կորուստ․ Վարդան Մարգարյան
Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրի «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ իր ղեկավարած ընկերությունը դրամի արժևորման հետևանքով հայտնվել է փակման եզրին։ Որպես խնդրի լուծում, տնտեսվարողը կառավարությանը խնդրում է IT ոլորտի օրինակով սուբսիդավորել վնասով աշխատող ձեռնարկություններին կամ տրամադրել հարկային արձակուրդ։ Նա, մասնավորպես, գրել է․ «Ես բավականին հուսադրվել էի, որ կառավարությունը 10,0 մլրդ դրամ հատկացրեց Այ Թի ոլորտին՝ ...
Կարդալ ավելին »