Tag Archives: զոհված

Պետական աջակցության ծրագրով զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 56 երեխա

այաստանում պետական աջակցության՝ անպտղության հաղթահարման ծրագրի մեկնարկից մինչև 2023-ի ավարտը ծնվել է 412 երեխա, որից 56-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում: Այդ մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ամփոփելով 2023 թվականի կատարած աշխատանքները: «Անպտղության հաղթահարման ծրագիրը մեզ համար կարևոր և անհրաժեշտ ծրագիր է: Պետությունը տարեցտարի մեծացնում է տրամադրվող ծառայությունների շրջանակը, նաև՝ շահառուների թիվը: 2023-ին փոխվեցին տարիքային շեմերը, այսինքն՝ շահառուների շրջանակն ընդլայնվեց: ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում

Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարին հաստատվել է մի նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ...

Կարդալ ավելին »

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունն անվճար կլինի

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, պատերազմական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունը ՀՀ մարզերում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կլինի անվճար: «Արմենպրեսի» հետ զրույցում այդ մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը՝ ընդգծելով, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ծրագրում կընդգրկվեն նաև ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Ադրբեջանը Բերձորում հողին է հավասարեցրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հետաքրքիր է՝ արձագանք կլինի՞ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ոչնչացմանը, ռեպորտաժներ կամ թոք շոուներ կլինե՞ն, որտեղ հայրենասերներն իրենց «կպատառոտեն» մեր մեծ հաղթանակը պղծելու համար։ Դե, կամ գուցե սովորականի նման կբավարարվենք զսպվածություն ...

Կարդալ ավելին »

ՊՆ հայտնել է ապրիլի 11-ին զոհված զինծառայողների անունները

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »
ajax-loader