Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել երկրի Զբոսաշրջության նախարար Պաբլո Մենոնիի հետ։ Այդ մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ զբոսաշրջային կապերի ամրապնդման և այդ նպատակով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Կարդալ ավելին »Tag Archives: ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպանը ԻԻՀ առաջին փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ: Ինչպես տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:
Կարդալ ավելին »Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Կանելոնեսի նահանգապետն անդրադարձել են տարբեր ոլորտներում գործակցությանը
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Կանելոնես նահանգ և հանդիպում ունեցել նահանգապետ Մարսելո Մետեդիերայի հետ: Այդ մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։ ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելին »ՀՀ դեսպանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ։ Այդ մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցի շուրջ, որ հայ-ուրուգվայական երկկողմ ջերմ հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել, ինչի ամենավառ ապացույցը Մոնտեվիդեոյում ...
Կարդալ ավելին »Ժամանակն է Հայաստան-Հունաստան գործակցությունը հասցնել ռազմավարական մակարդակի. ՀՀ դեսպան
Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Diplomatic Life of Greece ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի է ունեցել «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և ...
Կարդալ ավելին »Ուկրաինայում ՀՀ դեսպանը մասնակցել է Պավլո Տիչինայի պետական մրցանակի 50-ամյակին
Ապրիլի 7-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը ներկա գտնվեց ճանաչված ուկրաինացի բանաստեղծ, քաղաքական գործիչ Պավլո Տիչինայի պետական մրցանակի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որն անցկացվեց անվանի գործչի գրական տուն-թանգարանում։ Ողջույնի խոսքում դեսպանը միջոցառմանը ներկա մրցանակի տարբեր տարիների դափնեկիրներին պատմեց հայ գրականության տարածման ուղղությամբ Տիչինայի գործունեության վերաբերյալ, նշելով, որ բանաստեղծը մեծապես նպաստել է ուկրաինական և հայ մշակույթի մերձեցմանն ու փոխհարստացմանը։ Նա ...
Կարդալ ավելին »