Tag Archives: գործարան

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում ...

Կարդալ ավելին »

Երասխում կառուցվող մետաղաձուլարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել. «Sputnik Արմենիա»

Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։ Գործարանի տնօրինությունը կայքի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը՝ չցանկանալով մեկնաբանել այն։ Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։ ...

Կարդալ ավելին »

20 կամազն ավելի շատ է օդն աղտոտում, քան Երասխի գործարանի ծուխը կլինի․ Օսիկյան

Երասխում կառուցվող գործարանն ընդամենը մետաղաձուլարան է, ոչ թե մետալուրգիական գործարան․ 20 հատ կամազ ավտոմեքենան ավելի շատ փոշի է հանում և օդը CO գազով աղտոտում։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը՝ անդրադառնալով մեր երկրի հանքարդյունաբերութան դեմ հոխորտացող ադրբեջանցի «բնապահպաններին»։ «Այնտեղ երկաթ է ձուլվելու, ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Հայկական կողմը նպատակահարմար չի գտել ...

Կարդալ ավելին »

Հայաստանն Ադրբեջանից չի ստացել Երասխի գործարանի վերաբերյալ որևէ պաշտոնական նամակ

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն Ադրբեջանից չի ստացել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու պահանջով որևէ պաշտոնական գրություն կամ նամակ: Այդ մասին հայտնեց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին նամակ է ուղղել, որով Ադրբեջանի կառավարությունը պահանջում է դադարեցնել գործարանի կառուցումը: «Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ...

Կարդալ ավելին »

Tesla-ն մտադիր է գործարան բացել Հնդկաստանում

Tesla-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել հնդիկ պաշտոնյաների հետ Հնդկաստանում էլեկտրական մեքենաներ և մարտկոցներ արտադրելու համար Հնդկաստանում գործարան հիմնելու հնարավորության շուրջ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Tesla-ն առաջարկել է գործարանի կառուցումը Դելիի հետ բանակցությունների փակուղային ավարտի պայմաններում 2022 թվականին: Այնուհետև ընկերությունը, որը ցանկանում էր կազմակերպել իր արտադրանքի մատակարարումը Հնդկաստան, ցանկանում էր իշխանություններին ստիպել նվազեցնել մեքենաների ներմուծման շատ բարձր մաքսատուրքերը, սակայն մերժում ...

Կարդալ ավելին »

Tesla-ն Շանհայում կկառուցի Megapack էներգիայի պահեստավորման գործարան

Tesla-ն մտադիր է Megapack էներգիայի պահեստավորման օբյեկտ կառուցել Շանհայում։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Շանհայի փորձնական ազատ առևտրի գոտու Լինգան շրջանի ղեկավարության և Tesla-ի միջև կիրակի օրը։ Նախնական փուլում գործարանը կարտադրի մինչև 10000 այդպիսի կուտակիչ՝ մինչև 40 ԳՎտ/ժ ընդհանուր հզորությամբ։ Ձեռնարկության շինարարության աշխատանքների մեկնարկը նախատեսված է այս տարվա երրորդ եռամսյակում, իսկ այն պետք է շահագործման հանձնվի 2024 թվականի երկրորդ եռամսյակում։ Շանհայի ...

Կարդալ ավելին »
ajax-loader