Tag Archives: քարտեզ

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի իրավական հիմքը ԽՍՀՄ դե յուրե նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են․ Փաշինյան

 Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանի համար սկզբունքային էր, որպեսզի ոչ թե նոր սահման ստեղծվի, այլ  նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրվեն։ Այդ մասին մայիսի 16-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն՝ մենք ասում ենք, որ մենք սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին ...

Կարդալ ավելին »

Սահմանի դելիմիտացիայի գործում խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ քարտեզներով է պետք առաջնորդվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացում։«Ես վստահ եմ՝ ինքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացը ինչ բարդ գործընթաց է։ Նախ, քարտեզ ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատ մարդիկ սխեմատիկ, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների ...

Կարդալ ավելին »

Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է Yandex և Yandex Go քարտեզներում

Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում: Այդ մասին հարցը քննարկվել է այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: Ըստ այդմ՝ Երևանի բնակիչները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով իրական ժամանակում արդեն կարող են տեսնել նաև համար 7, 18, 23 և 31 երթուղիների շարժը. ավտոբուսները կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: Առաջիկա օրերին բջջային հավելվածներում հասանելի ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»՝ map.socservice.am: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» նպատակն է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելը ու դրանց հետագա կիրառումը պլանավորելը: Այս հարթակում կազմակերպությունները ...

Կարդալ ավելին »

ԶՈւ մայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով «Հին Թաղեր»-ում հակառակորդը տիրացել է մարտական դիրքերի տեղակայման քարտեզին. գործն ուղարկվել է դատարան

Զինված ուժերի մայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով «Հին Թաղեր» տեղամասում հակառակորդը տիրացել է մարտական դիրքերի տեղակայման քարտեզին և շրջափակել մարտական դիրքը. գործն ուղարկվել է դատարան: Այդ մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Ինչու է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել Պատմական Հայաստանի քարտեզը. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, համաձայն որի՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քարտեզը: Պարզաբանման մեջ ասված է. «Տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից մայիսի 29-ին՝ մաշվածության ու խամրածության պատճառով։ Ընդգծենք, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանցիները 100-300 մետր հայկական տարածքում են ամրացել, քարտեզների տարընթերցում կա. վարչապետ (տեսանյութ)

«Երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ մեր գնահատականի՝ ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Եվ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Մասնավորապես, 12 կմ-ից ...

Կարդալ ավելին »
ajax-loader