Tag Archives: մեղադրանք

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան գործով մեղադրանք է ներկայացվել ռաֆտինգ կազմակերպած ընկերության տնօրենին

Շարունակվում է Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի մահվան պատճառը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, այդ թվում նաև նշանակված փորձաքննության ստացված եզրակացությամբ, որ ռաֆտինգի ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊ ըն-կերության տնօրենը, հանդիսանալով ...

Կարդալ ավելին »

Երվանդ Զախարյանին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով Երևանին պատճառած վնասի համար

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Երևան համայնքին պատճառած վնասի համար մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները`  առանց համապատասխան իրավական ...

Կարդալ ավելին »

Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով

Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է 4500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով: Այդ մասին տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչի պաշտոնը, Վ. Կ.-ի օգտին իր իշխանական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնյաներ ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչները «Ինտերտրանս» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ապրանքները համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար կաշառք են ստացել: Ինչպես տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից, մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել ...

Կարդալ ավելին »

Էջմիածնի 37-ամյա բնակչին 4 դրվագով մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է էջմիածնի 37-ամյա բնակչի կողմից խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Իրականացված քննչական ու վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանցավոր մտադրությունն իրականացրել է խարդախության երկու սխեմայով։ Մասնավորապես, «List.am» կայքէջում և «Facebook.am» սոցիալական ցանցում նա ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու՝ Բաքվի մեղադրանքները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին կրակել են սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ...

Կարդալ ավելին »

«Դավինչի» տուրի տնօրենին և մենեջերին մեղադրանք է ներկայացվել ավելի քան 224 միլիոն դրամ հափշտակելու համար

Ավարտվել է «Դավինչի» տուրիստական գործակալության կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ «Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենն, ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել  գործակալության հաճախորդների գույքը, գիտակցելով գործակալությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով հաճախորդների հանգիստը արտերկրում կազմակերպելու անհնարինությունը, ստանձնել է տուրիստական գործակալություն դիմած քաղաքացիների հանգիստը մի շարք ...

Կարդալ ավելին »

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ...

Կարդալ ավելին »

Գյումրիում բարբառի շուրջ վիճելիս սպանություն կատարած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել

Պարզվել են օգոստոսի 6-ի գիշերը Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ սուր կտրող-ծակող գործիքով մեկ անձի սպանության, եւս մեկ անձի ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի մի շարք էական հանգամանքներ։ Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական, ...

Կարդալ ավելին »

Թրամփին Կապիտոլիումի դեմ գրոհի գործով մեղադրանք է ներկայացվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ գրոհի քրեական գործով մեղադրյալ, վկայում է օգոստոսի 1-ին տարածված մեղադրական եզրակացությունը։ Թրամփին մեղադրում են չորս կետով՝ դավադրություն պետությանը խաբելու նպատակով, դավադրություն պաշտոնական ընթացակարգին խանգարելու նպատակով, պաշտոնական ընթացակարգին խանգարելու փորձ եւ դավադրություն ամերիկացի քաղաքացիների իրավունքների խախտման նպատակով։ Փաստաթղթից հետեւում է, որ 2021թ. հունվարի 6-ին Թրամփը եւ նրա կողմնակիցները փորձել ...

Կարդալ ավելին »
ajax-loader