Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի շրջանակներում մարտի 1-ին կայացած «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այդ մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նա հայտնեց, որ 9 երկրպագու ձերբակալվել է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ավելի վաղ դատապարտել էր երկրպագուների ...
Կարդալ ավելին »Tag Archives: ձերբակալվել
Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հետ համատեղ գործողությունների արդյունքում դադարեցրել է փողերի լվացման մեջ կասկածվող ցանցի գործողությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսպանական ոստիկանության մամուլի հաղորդագրությանը։ Դրանում ասվում է, որ «կալանավորվել է 14 մարդ, ովքեր ամսական մի քանի միլիոն եվրո ծավալի փողերի լվացման ծառայություններ են մատուցել ալբանական, սերբական, հայկական, չինական, ուկրաինական եւ կոլումբիական հանցավոր կազմակերպություններին»։ «Իսպանիայում խումբը բաշխված ...
Կարդալ ավելին »Քաղաքացին ձերբակալվել է՝ կառավարության 2 մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու և խուլիգանական արարքների կասկածանքով
2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և տեղափոխել ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որպեսզի այն պայթեցնի։ ՔԿ-ից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 23:11-ին, ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՃՈ-ից այն մասին, ...
Կարդալ ավելին »Գյումրու նախկին քաղաքապետի որդու գործով ձերբակալվել են ներկա և նախկին փոխքաղաքապետերը
Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում նոր ձերբակալվածներ կան։ NEWS.am-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձանց թվում են Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։ Հիշեցնենք, որ օրերս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Վերջինս ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում։
Կարդալ ավելին »Գյումրու 33-ամյա բնակիչը, պաշտպանելով քրոջը, սպանել է հարազատ եղբորը. նա ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։ Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ...
Կարդալ ավելին »69-ամյա քաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու կասկածանքով ձերբակալվել է 63-ամյա տղամարդ
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ապրիլի 9-ին ժամը 8.09-ին Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Ավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել: Ինչպես ենք տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, օպերատիվ խումբը տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևանի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օ.-ի դիակը: Արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի ...
Կարդալ ավելին »«Գրեմմի»-ի ժամանակ ձերբակալվել է մրցանակի արժանացած ռեփեր Քիլլեր Մայքը
Ռեփեր Քիլլեր Մայքը (Killer Mike) փետրվարի 5-ին տեղի ունեցած «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երեք մրցանակի արժանանալուց հետո ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Killer Mike is taken away in handcuffs at https://t.co/9ImDm1bpFW Arena after winning 3 #Grammys pic.twitter.com/1IUBU0IQb6— The Hollywood Reporter (@THR) February 5, 2024 Ոստիկանության խոսնակ Մայք Լոպեսը հայտարարել է, որ ռեփերին ձերբակալել են նույն օրը՝ մոտավորապես ժամը ...
Կարդալ ավելին »Bentley-ով առյուծին զբոսանքի տանելու համար ձերբակալվել է կենդանու տերը
Թաիլանդում ձերբակալել են կնոջը, որի առյուծին Պատայա քաղաքում զբոսանքի էին հանել բաց տանիքով Bentley մեքենայով։ Այդ մասին հաղորդում է BBC-ին։ Առյուծի զբոսանքի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում։ Կենդանին պատկանում է մի կնոջ, սակայն մեքենան վարել է շրիլանկացի մի տղամարդ, որը տեղի ունեցածից հետո լքել է երկիրը։ Թաիլանդում առյուծ ունենալն օրենքով արգելված չէ, սակայն այն պետք է պաշտոնապես գրանցված լինի։ ...
Կարդալ ավելին »Շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնություն կիրառած եղբայրները ձերբակալվել են
Ձերբակալվել են շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնություն կիրառած եղբայրները: Այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: «Պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ մանրամասն նշվում է, որ հունվարի 16-ին ժամը 3:40-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ...
Կարդալ ավելին »Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են երևանցի երիտասարդներ
Կապանի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում hունվարի 11-ին ժամը 16.50-ին մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Երևանցի 28 և 29 տարեկան երիտասարդներ։ Այդ մասին հայտնում եմ ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ վերոնշյալ երիտասարդներն իրենց «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Կապանի բաժին: Մեքենայի սրահում հայտնաբերված պոլիէթիլենային երեք փաթեթում կային 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի ...
Կարդալ ավելին »