Սեպտեմբերի 1-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի Դոհա կատարած այցի՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումների խրախուսման հնարավորություններին։ Վահան Կոստանյանը և Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆին մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԱԳՆ
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը․ ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին Անկախության 78-րդ օրվա առիթով: «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- գրված է ուղերձում։
Կարդալ ավելին »ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դեյվիդ Լամմիի հետ
Հանդիպման ընթացքքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ նախորդ տարի նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը և կարևորությունը: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել խաղաղության գործընթացով ՄԹ հետաքրքրվածության ...
Կարդալ ավելին »ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում լարված իրավիճակի առնչությամբ
Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից դրանք վարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով բարձրաստիճան ...
Կարդալ ավելին »Իրանն իր տարածքային ամբողջականությունը համարում է «կարմիր գիծ»․ ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Պակիստանի անօդաչու թռչող սարքի հարձակումը երկրի Սիստան և Բելուջիստանի նահանգի վրա՝ դա որակելով «անընդունելի» և կրկնելով, որ Իրանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է»։ Այդ մասին հունվարի 18-ին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Ժողովրդի անվտանգությունը և երկրի տարածքային ամբողջականությունը համարվում են Իրանի կարմիր գծերը։ Իրանն ակնկալում է, որ իր բարեկամ և եղբայրական հարևան Պակիստանը ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական երկխոսությունը. ԱԳՆ-ն ամփոփել է նախորդ տարին
2023 թվականին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը կայացել է նոյեմբերին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցի շրջանակներում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով եվրոպական ուղղությամբ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումներին ամփոփիչ հաշվետվությունը: «ԱԳ նախարարի այցը նշանավորվել է նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությամբ: Տարվա ...
Կարդալ ավելին »ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում
Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ ...
Կարդալ ավելին »«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհը» բաց է բոլոր կողմերի համար․ Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի « Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը բաց հարթակ է, և բոլոր կողմերը կարող են միանալ դրան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը,այս մասին հոկտեմբերի 18-ին «Գոտի և ճանապարհ» ֆորումի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ «Իսկապես, վերջին տարիներին որոշ երկրներ փոխառել են Չինաստանից կամ նույնիսկ ընդօրինակել, ինչպես նաև հետևողականորեն իրականացրել միջազգային միավորման նախաձեռնություններ: Ես ուզում ...
Կարդալ ավելին »ԱԳՆ-ն նոր միկրոավտոբուսներ է ձեռք բերել
Հայաստանի ԱԳՆ-ն նոր միկրոավտոբուսներ է ձեռք բերել: Կառավարությունը երկու միկրոավտոբուսներ ԱԳՆ-ին ամրացնելու որոշում է կայացրել: Հիմնավորման մեջ ասվում է, որ ԱԳՆ-ն, հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ուղեկցող պատվիրակությունների մեծ թիվը, ինչպես նաև գնահատելով նման այցելությունների պատշաճ կազմակերպման՝ մասնավորապես համապատասխան տրանսպորտային միջոցներով ապահովելու կարևորությունը, նախաձեռնել է նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները միկրոավտոբուսներով ...
Կարդալ ավելին »Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկման դեպքում միայն հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման մասին. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել երկիր հումանիտար բեռ ուղարկելու կապակցությամբ՝ նշելով, որ միայն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկման դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին: Հայտարարության մեջ նշված է. «2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային ...
Կարդալ ավելին »