Ֆրանսիան նոյեմբերի 19-ին կանչել է երկրում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային՝ COP29-ի համատեքստում «Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների կողմից արված անընդունելի արտահայտությունների» պատճառով։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունը։ «Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեն», – նշված է հաղորդագրության մեջ։ Նախարարությունը չի հստակեցրել, թե խոսքը Բաքվի որ արտահայտությունների մասին է, սակայն Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանիե-Ռունաշերը ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վերա Յուրովայի հետ
Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձ են կատարել մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված հավակնոտ բարեփոխումների ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Կարդալ ավելին »Կիպրոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել Մավրոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհավորելով դեսպան Մավրոսին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի առկա գերազանց համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ներառելով նաև նոր ոլորտներ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական ...
Կարդալ ավելին »Եզրափակվեց Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարր գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը
Եզրափակվեց Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը։ Շուրջ երեք տասնյակ հանդիպումներ՝ լայն աշխարհագրությամբ և. օրակարգով՝ երկկողմ հարաբերությունների զարգացում, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, բազմակողմ հարթակներում սերտ համագործակցություն, տարածաշրջանային հարցեր, Նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ՀՀ վարչապետի ելույթներին զուգահեռ մասնակցություն և ելույթներ տարբեր հարթակներում և թեմատիկ, հարակից միջոցառումների, այդ թվում՝ Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը։ ...
Կարդալ ավելին »Անհամբեր սպասում ենք մեր գործակցության զարգացմանը. Հնդկաստանի ԱԳՆ
Հնդկաստանի ԱԳՆ-ն X_ի իր էջում շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ: «Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ»,-ասված է գրառման մեջ: Բացի այդ, Անկախության օրվա առթիվ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհավորել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին. «Ջերմ ողջույններ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի ժողովրդին՝ իրենց Անկախության օրվա առթիվ: Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության զարգացմանը»,- գրել է նա
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ. Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգ, տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Կարդալ ավելին »Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը
Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում նաև կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։
Կարդալ ավելին »ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության պատվիրակությանը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող ՄԻԵԴ առանձնահատուկ դերը՝ ...
Կարդալ ավելին »ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Պրահայում հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ
Սեպտեմբերի 1-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի Դոհա կատարած այցի՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումների խրախուսման հնարավորություններին։ Վահան Կոստանյանը և Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆին մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում ...
Կարդալ ավելին »