Tag Archives: հանձնաժողով

ԱԺ-ն ձևավորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 10.2-րդ հոդվածի պահանջները՝  Ազգային ժողովի նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ: Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝ ·         միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,  ·         բարձրագույն կրթություն,  ·         հայերենին տիրապետում, ·         առնվազն հինգ ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը ստորագրել է Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը։  Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։  Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 23-ին վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ...

Կարդալ ավելին »

Մհեր Գրիգորյանը և Մաքսիմ Երմոլովիչը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված քայլերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Կարդալ ավելին »

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գնահատման գործունեության վերաբերյալ նախագծին

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։  Նախագիծը դրական եզրակացության արժանացավ տնտեսական հարցերով հանձնաժողովի՝ սեպտեմբերի 25-ի նիստի ընթացքում, որի ժամանակ որպես նախագծի հիմնական զեկուցող հանդես եկավ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ «Նախագծով առաջարկվում է «Գնահատման օրենքում» կատարել մի քանի փոփոխություն։ Հիմնական հարցը կայանում ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակված հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան, ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։

Կարդալ ավելին »

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոկակարգը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ կառավարության առաջիկա՝ սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում ներառված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ։ Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել է ՀՀ բուհերի՝ 2024-2025 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները: Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի ...

Կարդալ ավելին »

Տավուշի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկվել են Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

ԱԶԲ-ն 66,1 մլն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ-ին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1 միլիոն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:Փոխնախարարը նշեց, որ վարկային ծրագիրը սկսվել է 2015 թվականից՝ 107 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով, որից 88.5 մլն ...

Կարդալ ավելին »

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խնդիրներ է արձանագրել ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) 2023 ուսումնասիրել է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտը՝ հաշվի առնելով ՓՄՁ-ների նշանակալի դերը ՀՆԱ-ի ձեւավորման, զբաղվածության եւ հարկային մուտքերի ապահովման համար, ինչպես նաեւ ՓՄՁ սուբյեկտների եւ վերջիններիս հետ առնչվող կառույցների կողմից բարձրաձայնված խնդիրները: ՄՊՀ-ից հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտն ընդհանուր առմամբ ունի աճի եւ զարգացման միտում։ Դիտարկվող ժամանակահատվածում (2020-2022թթ.) շուրջ ...

Կարդալ ավելին »
ajax-loader