Հանքային ռեսուրսների օգտագործման բնագավառում գործող համաշխարհային ընդգրկմամբ կանոնակարգող, նորմատիվ փաստաթղթեր սահմանած միջազգային կազմակերպությունների համակարգում Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտը ինտեգրելու նպատակով ստեղծվել է «ԻՍԷԱ ընդերքի անկախ փորձագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՍԷԱ)։ ԻՍԷԱ-ին անդամակցում են միջազգային CRIRSCO կոմիտեի տարբեր կառույցների հավաստագրված անդամներ։ ԻՍԷԱ-ն CRIRSCO կոմիտեի ղեկավարության հետ մի քանի հանդիպումների շրջանակներում քննարկել էր Հայաստանում RPO (հավաստագրված մասնագիտական կազմակերպություն) ունենալու հարցը, որը իր դրական ...
Կարդալ ավելին »Tag Archives: ընդերք
Այն ամենը, ինչ մենք օգտագործում ենք, աճում է հողից կամ դուրս է բերվում ընդերքից, կյանքը հնարավոր չէ առանց հանքարդյունաբերության․ Արմեն Ստեփանյան
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում կայացած հանդիպման մասնակից աշակերտներին է ներկայացրել «Կայուն զարգացումը ժամանակակից բիզնեսում» թեմայով դասախոսություն՝ ներկայացնելով ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության դերը մարդկանց կյանքում և կենցաղում, ինչպես նաև դրա նշանակությունը՝ երկրի տնտեսության համար։ «Դահլիճում հավաքված մոտ հարյուր աշակերտներից շատերը վստահաբար հետագայում՝ դառնալով մասնագետներ, աշխատանք են փնտրելու ...
Կարդալ ավելին »«Թեղուտը» շնորհավորել է ընկերության երկրաբաններին
Ապրիլի առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր, ինչը ևս մեկ առիթ է արժևորելու ընդերքը նվաճողներին, տեղեկացնում է «Թեղուտ» ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Մասնագիտական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք «Թեղուտ» ՓԲ ընկերության երկրաբաններին, ինչպես նաև ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, մասնագիտական նոր նվաճումներ, անխափան ու բեղմնավոր աշխատանք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »ԱԱԾ-ի հետ համատեղ հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք: Այդ մասին տեղեկացնում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից: Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է: Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:
Կարդալ ավելին »Երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր․ փոխնախարար
Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ԳԱԱ-ում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, կարևորեց երկրաբանի մասնագիտությունը՝ ընդգծելով, որ երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր, ստեղծում տեղանքի և երկրաբանական քարտեզներ՝ օգնելով խուսափել բնական աղետներից և ստեղծելով ավելի լավ միջավայր մեր կյանքի համար։ Իր ելույթում փոխնախարարը, մասնավորապես, ասաց․ «Հարգելի գործընկերներ, երկրաբաններ և երկրաբանության ոլորտի հարգելի ...
Կարդալ ավելին »