Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը նկատել է, որ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության ...
Կարդալ ավելին »Tag Archives: զինվորական
ՀՀ պետական պահպանության ծառայության պետը և նրա ոչ զինվորական տեղակալները զենք կրելու և կիրառելու լիազորություն կստանան
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայության պետին եւ պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն: Այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը: Կառավարության հեղինակած ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի ...
Կարդալ ավելին »Իսրայելն իր զինվորականներից պահանջել է հեռանալ Ադրբեջանից և Վրաստանից
Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ Նշվում է, որ ըստ Kan պետական հեռուստառադիոընկերության՝ բանակի ղեկավարությունը կարգադրել է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այդ երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։ Kan-ը նշում է, որ Վրաստանն ու ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ի 500 000 զինվորական բարձր պատրաստության վիճակում է. դաշինքի խոսնակ
ՆԱՏՕ-ի ավելի քան 500 000 զինծառայողներ ներկայում գտնվում են բարձր պատրաստության վիճակում։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է դաշինքի խոսնակ Ֆարահ Դախլալան: «2014 թվականից ի վեր ՆԱՏՕ-ն ենթարկվել է մեր հավաքական պաշտպանության ամենանշանակալից փոխակերպությանը վերջին սերնդի ընթացքում: Մենք իրականացրել ենք ամենաընդգրկուն պաշտպանական ծրագրերը Սառը պատերազմի ժամանակներից ի վեր, և այժմ ավելի քան 500 000 զինծառայողներ գտնվում են բարձր պատրաստության ...
Կարդալ ավելին »Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
Բրիտանական բանակը ցամաքային զորքերի զինծառայողներին թույլ կտա մորուք պահել՝ չեղարկելով 100-ամյա արգելքը: Այդ մասին հաղորդում է Telegraph պարբերականը։ Հրատարակության տվյալներով՝ հրամանագիրը, որով մորուք պահել կթույլատրվի ինչպես սպաներին, այնպես էլ զինվորներին, մարտի 28-ին ստորագրել է Չարլզ III թագավորը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 29-ին, որպեսզի զինվորները, որոնք գտնվում են Զատկի արձակուրդում, ժամանակ ունենան այդ ընթացքում մորուք ...
Կարդալ ավելին »Պրոբացիայի ծառայողները զինվորական կենսաթոշակի իրավունք կստանան. օրինագիծ
Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության տվեց կառավարության հեղինակած նոր օրենքի նախագծին, որով առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը նախատեսել որպես պետական ծառայության առանձին տեսակ: Պրոբացիայի ծառայության մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Բալյանը նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, հանդիսանում է պատիժ կատարող մարմին և ապահովում ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքով պարտադիր ժամկետային զինծառայության ծրագիրը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից, ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։ Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում մասնակիցները կստանան պատվովճար՝ 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 ...
Կարդալ ավելին »Սմարթֆոններ զինվորականների համար․ Samsung-ը ներկայացրել է Galaxy S23 Tactical Edition-ը և XCover 6 Pro Tactical-ը
Samsung-ը ներկայացրել է երկու ամուր սմարթֆոն՝ Galaxy S23 Tactical Edition-ը և Galaxy XCover 6 Pro Tactical Edition-ը։ Դրանք նախատեսված են զինվորականների համար և ոգեշնչված են 2020-ին թողարկված Galaxy S20 Tactical Edition-ի հաջողությունից, որը դեռ օգտագործում են ԱՄՆ պաշտպանության նախարարության հազարավոր աշխատակիցներ։Ինչպես տեղեկացնում է Sammobile.com-ը, երկու մոդելներն էլ համապատասխանում են ԱՄՆ զինված ուժերի՝ բջջային սարքերին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ունեն Samsung Knox-ի և Knox ...
Կարդալ ավելին »ՊՆ-ն կարգելի ցույցերին զինվորական համազգեստով մասնակցելը
Պաշտպանության նախարարությունը առաջարկում է մի շարք արգելքներ սահմանել զինծառայողների համար։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ «Ըստ նախագծի, զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաև ծառայության կրման ցանկացած վայրում սմարտֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքը, բացառությամբ պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերի, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների ...
Կարդալ ավելին »ՊՆ-ն վարչական պատասխանատվության կենթարկի զինվորական համազգեստն ապօրինի կրող անձանց
Պաշտպանության նախարարությունը վարչական պատասխանատվություն է նախատեսում զինվորական համազգեստը ապօրինի կրող անձանց համար։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նրա խոսքով՝ նման խախտումների նկատմամբ վերահսկողությունը առաջարկվում է վերապահել ռազմական ոստիկանությանը։ Նշվում է, որ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող ...
Կարդալ ավելին »