Հաղարծին գյուղի «Դիմաց Լեռ» կոչվող տարածքում հունիսի 18-ին ժամը 11։50-ի հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա Խ., ծնված 1990 թ.) ընկել է ժայռից՝ մոտ 70 մետր, և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում.: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ուղևորներ Ա. Վ.-ն (ՌԴ քաղաքացի, ծնված 1986 թ.) և Դ. Է.-ն (Ավստրիական Հանրապետության քաղաքացի, ծնված 1988 թ.) տուժել են, իսկ ...
Կարդալ ավելին »Tag Archives: զոհ
Հունաստանի ափերին միգրանտների նավի նավաբեկության հետևանքով ավելի քան 300 պակիստանցի է զոհվել
Հունաստանի ափերի մոտ հունիսի 14-ին նավի խորտակման հետևանքով 300-ից ավելի պակիստանցի է զոհվել: Նման տվյալներ է հրապարակել Պակիստանի սենատի նախագահ Մուհամմադ Սադիք Սանջրանին: Այս մասին հաղորդում է CNN-ը: Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն այսօր երկրում համազգային սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ողբերգական նավաբեկության զոհերի: Պակիստանը գտնվում է վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր տնտեսական ճգնաժամում, և շատ պակիստանցիներ տարբեր վտանգավոր ուղիներով փորձում են ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն, գրանցվել 10 ավտովթար. 2 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունը հայտնում է, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության, ընտանեկան բռնության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հոգեկան ...
Կարդալ ավելին »Ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545- ով
2022 թվականին նախորդ տարվա համեմատ ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545-ով։ Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «Թեև արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կանխատեսված 3600-ից ավել է եղել 698-ով, ընդհանուրը՝ 4298, իսկ ծանր հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներինը կանխատեսված 12-ից՝ ...
Կարդալ ավելին »Վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա 2 զոհ
Մայիսի 21-ին, ժամը 18։58-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Լ․ Ջ․, ծնված 1980 թ․) ...
Կարդալ ավելին »ՊՆ հայտնել է ապրիլի 11-ին զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։
Կարդալ ավելին »Սանկտ Պետերբուրգում պայթյունից տուժածների թիվը հասել է 32-ի, սպանվել է հայտնի ռազմական լրագրող
Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 32-ի: Դեպքի հետևանքով սպանվել է բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին: Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: «Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է», – նշված է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես պարզաբանել են ...
Կարդալ ավելին »