Tag Archives: Մետրո

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է իրականացվի սահմանված ժամկետներում․ Ավինյան

 Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի կեսերին: Նախագծի համաձայն՝ այն պետք է ավարտվի չորս տարում: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ժամանակացույցի վերաբերյալ զեկույցում նշվեց, որ նախնական գնահատմամբ՝ շինարարությունը կարող է ընթանալ մինչև 2030-2032 թվականները: «Դա խոշորացված ժամանակացույցն է, որը նաև Հանրային ներդրումային կոմիտեի շրջանակներում վերջերս քննարկվել է վարչապետի ղեկավարությամբ կայացած նիստում: ...

Կարդալ ավելին »

Մետրոյի որոշ կայարաններում փորձարկվում են անցարգելներ՝ նոր վճարային համակարգով

Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում  են վճարային համակարգերը։ Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ «Արդեն  «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ` նոր վճարային համակարգով։ 49 անցակետի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։ Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15 հազար 743 ուղևոր»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են

Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց  Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ նշելով, որ բոլոր քարերը մաքրման են ենթարկվել, քանի որ ավելի քան երեսուն տարի չեն մաքրվել, իսկ հարակից կրպակները, որոնք արտաքնապես չեն համապատասխանում տարածքին, նույնպես վերականգնվել են՝ ...

Կարդալ ավելին »

Աջափնյակի մետրոյի նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մրցույթը կայացել է. 5 օրում պայմանագիրը կկնքվի

Նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մասով մրցույթը կայացել է, և 5 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիրը կկնքվի. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի աշխատանքների մասին զեկուցվեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը: «Ժամկե՞տ, պարոն Հարությունյան, պարզ փորձաքննությունն իրականացնելու»,- ի պատասխան քաղաքապետի այս հարցի ասվեց, որ 60 օր է նախատեսված պայմանագրով, որից հետո կանցնեն համալիր փորձաքննության: Քաղաքապետը հանձնարարեց նախօրոք նախագիծն ուղարկել այն բոլոր սուբյեկտներին, որոնք մասնակցում են ...

Կարդալ ավելին »

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում փոխարինվելու են երկու շարժասանդուղքները

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Այդ մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։ Նա տեղեկացրել է, որ շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն արդեն սկսված են։ «Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմն,որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խաչատրյանը։

Կարդալ ավելին »

Մետրոյի աշխատանքը խաթարած փլուզման պատճառով «Երևան ալրաղացը» կտուգանվի 1.5-2 մլն դրամով

«Երևան ալրաղացը», որի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով խաթարվել էր մետրոյի աշխատանքը, կտուգանվի 1.5-2 մլն դրամով: Այդ մասին գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը: Ասատրյանն ասաց, որ «Երևան ալրաղաց» ՓԲԸ-ին նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին տրվել է 24 պահեստարանների քանդման թույլտվություն, որի ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին: «Ժամկետի լրանալուց հետո քանդման աշխատանքները ...

Կարդալ ավելին »
ajax-loader