Tag Archives: ՆԳՆ

ՆԳՆ-ն ներկայացրեց երկրաշարժի հետևանքով արձանագրված վնասները

Հայաստանում օրեր առաջ գրանցված երկրաշարժից հետո ստեղծվել է հանձնաժողով, որը վնասների վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում, այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ: Այդ մասին ասուլիսում հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:  Երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ: Օգոստոսի 12-ին գրանցված երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված ...

Կարդալ ավելին »

Մինչև սեպտեմբերի 30-ը հրդեհավտանգ ժամանակաշրջան է. ՆԳՆ

Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, 2015-ից 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի անտառային տարածքներում գրանցվել է հրդեհի 244 դեպք, իսկ բուսածածկ տարածքներում՝ 35 353 դեպք։ «Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար փրկարար ծառայության, ոստիկանության և այլ գերատեսչությունների համատեղ ուժերով իրականացվում են մի շարք միջոցառումներ։ «Մենք իրականացնում ենք այդ տարածքների մշտադիտարկում ՝ ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը

Հուլիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը: ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, ՄԱԿ-ի գրասենյակներին՝ արդյունավետ և շոշափելի արդյունքներ երաշխավորող համագործակցության համար։ «Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում թե՛ հանրային մեծ ակնկալիքը, թե՛ Կառավարության վճռորոշ կամքը թույլ են տվել մի շարք արձանագրումներ իրականացնել այս ոլորտում։ ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն՝ հեղեղումների ժամանակ վարքագծի կանոնների մասին

Հորդառատ անձրևներին ընդառաջ ՆԳՆ-ն հիշեցնում է հեղեղումների ժամանակ վարքագծի կանոնների մասին։ Ի՞նչ անել մինչև հեղեղումները – Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: – Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար): – Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր: – Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ: – Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը: – Հետևեք տարհանման վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

Գերճշգրիտ սեյսմիկ սարքերը գրանցում են նույնիսկ չնչին ցնցումները. ՆԳՆ

Գտնվելով Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի բախման գոտում՝ Հայաստանում ցանկացած պահի կարող է երկրաշարժ տեղի ունենալ։ Հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը՝ 1991 թվականին ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը: 2015 թվականին վերագործարկվեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը: Այսօր արդեն դիտացանցը բաղկացած է 48 դիտակայաններից, որոնցում տեղադրված են 122 չափիչ սարքեր և սարքավորումներ, որոնց նպատակն է կանխատեսել և նվազեցնել ...

Կարդալ ավելին »

Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով․ ՆԳՆ

Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով՝ դառնալով 25 000 դրամ։  Այդ մասին ասվում է Ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում։ «Նշենք, որ նկատի ունենալով վերոնշյալ բոնուսային համակարգի գոյությունը՝ ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում վերջերս ներդրված՝ տուգանքի գումարը 50 %-ով և 30 %-ով պակաս վճարելու բոնուսային նոր համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի ...

Կարդալ ավելին »

Անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարողի ժամանակը. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում արդեն երկու ամիս է՝ Երևանի և մարզային հաշվառման-քննական ստորաբաժանումներում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ ՆԳՆ-ից հայտնում են, որ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներ, որոնցով անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը։ Բացի այդ, անկանխիկ վճարում կատարելու դեպքում ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն հերքում է լուրերը Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին հանձնելու մասին

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ապրիլի 23-ին Տավուշի հատվածում Հայաստան-Ադրբեջան շփման գծի փոփոխություն է իրականացվելու։ ՆԳՆ-ն հերքել է նաև լուրերը, թե Հայաստանի ինքնիշխան տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն ձեռնամուխ է եղել ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների իրականացմանը

Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում մարտի 22-ին հաստատված՝ Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, այս շրջափուլում Զեկույցով գնահատվում է Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և իրավապահ համակարգի պաշտոնյաների, մասնավորապես՝ Ոստիկանության շրջանում կոռուպցիայի կանխարգելման համար գործող շրջանակի արդյունավետությունը։ «Իրավապահ համակարգում Զեկույցի ուշադրության առանցքը ՆԳՆ ոստիկանությունն է՝ որպես ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ում կստեղծվի մեկ միասնական ուսումնական հաստատություն. օրինագիծը քննարկվում է

Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ նախատեսվում է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները միավորել և ձևավորել որպես ՆԳՆ ենթակայությամբ ...

Կարդալ ավելին »
ajax-loader