Tag Archives: Ոսկեպար

Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում, Ոսկեպարում տուն կառուցելու հիփոթեքային վարկերի դեպքում կտրվի 5 մլն հավելում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց փոփոխել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների շրջանակը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրով արդեն իսկ հաստատվել է շուրջ 1100 շահառուի հայտ, որից 750-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։ Այս նախագծի հիմնական նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և ...

Կարդալ ավելին »

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջին անգամ նորոգվել է 1975-1977 թվականներին. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս անգամ այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։ Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Խորհրդային տարիներին եկեղեցին երկար ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Կիրանցի, Ոսկեպարի և Աճարկուտի վանքեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։ Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը կրկին այցելել է Ոսկեպար, հանդիպել տեղի բնակիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնք: Վարչապետը հանդիպման մասին գրառում է կատարել՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ կից հրապարակելով լուսանկարներ: «Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում  ունեցա բնակիչների հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: ՀՀ վարչապետն իր խոսքում մի քանի անգամ նշել է՝ չի բացառում՝ որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի ...

Կարդալ ավելին »

Ցեղասպանություն` Ոսկեպարում, որը կատարվել է 33 տարի առաջ խորհրդային բանակի և ադրբեջանական օմոնի կողմից. Greek City Times

Հունական «Greek City Times» թերթը հրապարակել է հոդված հայկական Ոսկեպարի մասին՝ ներկայացնելով 90-ականների պատմական իրադարձությունները եւ ականատեսների հիշողությունները։ 1991թ. մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված էին Խորհրդային Ադրբեջանի տարածքում, եւ ադրբեջանական օմոնը ուղղաթիռների, տանկերի եւ ծանր հրետանու կիրառմամբ փակեցին Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերը եւ մտան գյուղ։ Նշվել է, որ գյուղ մտած խորհրդային բանակի ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է հարակից գյուղերի բնակիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Տավուշի մարզ: Այդ մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տարածած գրառումից: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,- նշված է գրառման մեջ: ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։   ...

Կարդալ ավելին »
ajax-loader