Tag Archives: տարածաշրջան

ՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Կարդալ ավելին »

Կշարունակենք հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը. ՀՀ-ում ԵՄ առաքելություն

Կշարունակենք  աջակցել տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության գրառման մեջ: «Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Շնորհակալ եմ տեղացիներին սուրճի և հյուրընկալության համար: ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը», – նշված է գրառման մեջ:

Կարդալ ավելին »

«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագրի շնորհիվ հասարակական շենքերի էներգասպառումը նվազել է 40%-ով

«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագրում ներգրավված հասարակական նշանակության շենքերում էներգիայի խնայողությունը կազմել է 40%: Այդ մասին փորձագիտական խորհրդակցության ժամանակ հայտնել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը 2022 թվականից իրականացնում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) Ֆինանսավորմամբ 1,7 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ դրամաշնորհի տեսքով «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագիրը։ Հիմնադրամի կայքում տեղ գտած հրապարակման ...

Կարդալ ավելին »

Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի 3-րդ հանդիպումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը:  Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  Հանդիպմանը մասնակցում են նաև Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ 

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն ու Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը զրուցել են տարածաշրջանային գործընթացների շուրջ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:  Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ: Նա ընդգծել է այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:  Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ ...

Կարդալ ավելին »

Փոթորկի հետևանքով ավելի քան 2000 ծառ է տապալվել ՌԴ-ի 12 տարածաշրջանում

Գրեթե 2200 ծառ է տապալվել Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանի 12 տարածաշրջաններում մոլեգնած փոթորկալի քամու հետևանքով, որը վայրկյանում հասել է 25 մետրի: Իսկ Մոսկվայի մարզում ավելի քան 500 ավտոմեքենա է վնասվել։  Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ տարերքի հետևանքով ամենաշատ ծառերը տապալվել են Մոսկվայում (1185) և Մոսկվայի մարզում (660)։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ անբարենպաստ եղանակի հետևանքով տապալված ծառերն ու առարկաներն ավելի ...

Կարդալ ավելին »

Վրաստանը կառուցել է տարածաշրջանի ամենաերկար թունելը

Ավարտվել է վրաց-ռուսական սահմանի «Կազբեկ»-«Վերին Լարս» անցակետ տանող մայրուղու՝ Քվեշեթի-Կոբի ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը։ Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Քվեշեթի-Կոբի հատվածը շրջանցիկ երթուղի է Կոբի-Գուդաուրի հատվածի համար, որտեղ ձմռանը հաճախ ձնահյուսի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։ Թունելի կառուցումն, այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհին, որը  կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ, փոխադրողներին թույլ կտա այլևս օրերով չսպասել «Վերին ...

Կարդալ ավելին »

Ռուբեն Ռուբինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:  Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գները բոլոր տարածաշրջաններում

 Սաուդյան Արաբիայի պետական ​​Saudi Aramco ընկերությունը նվազեցրել է Arab Light տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների գները բոլոր տարածաշրջաններում՝ պահանջարկի նվազման ֆոնին: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ ասիական շուկաներ մատակարարումների համար գինը մեկ բարելի դիմաց նվազել է 1,5-2 դոլարով։ Բացի այդ, գները նվազել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Միջերկրածովյան տարածաշրջանի և Հյուսիսային Ամերիկայի համար: Նշվում է, որ փետրվարին և մարտին նավթի սպառման նվազում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պաշտպանության նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կիպրոսի խորհրդարան և հանդիպել Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի հետ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կիպրական հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կարդալ ավելին »
ajax-loader