Tag Archives: աշխատաժողով

«Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի ասպեկտներ հանքարդյունաբերության մեջ. պետական պարտավորություններ և բիզնես հնարավորություններ»․ աշխատաժողով՝ Երևանում

Երևանում կայացել է «Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի ասպեկտներ հանքարդյունաբերության մեջ. պետական պարտավորություններ և բիզնես հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, ԶՊՄԿ ներկայացուցիչները, միջազգային մասնագետներ և ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։ Նախարարի տեղակալը ելույթի ժամանակ ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը տնտեսության առանցքային ոլորտներից է, այն ունի զգալի ներուժ խթանելու տնտեսական աճը, ապահովելու տարածքային համաչափ զարգացումը ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն աշխատաժողով է անցկացրել պղնձի արդյունահանման վերաբերյալ

ԶՊՄԿ-ում կայացել է ՀՀ-ում պղնձի արդյունահանման արդի վիճակի և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ երկօրյա աշխատաժողովը, որի արդյունքներով ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Մասնակիցների թվում էին ԵՊՀ-ի, Հայաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտի և Գիտությունների ակադեմիայի մասնագիտական ինստիտուտների պրոֆեսորներ և ոլորտի գիտնականներ։ Մասնագիտական քննարկումների հետ մեկտեղ ոլորտի գիտնականներն իրենց հարցազրույցներում խոսել են Հայաստանում հանքարդյունաբերության ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն հետաքրքրված է Հայաստանում կրիտիկական մետաղների ուսումնասիրությամբ. Ջհանյան (տեսանյութ)

«Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի կարևորագույն ճյուղերից մեկը, որը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի աճին և ավելի բարելավել մեր ազգաբնակչության կենսամակարդակը, կրիտիկական մետաղներն են։ Դրա համար էլ կազմակերպել ենք այս գիտաժողովը, որ հասկանանք, թե կրիտիկական մետաղների ոլորտում որ ուղղությամբ պետք է զարգանա մեր երկիրը»,- այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կազմակերպած «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը ...

Կարդալ ավելին »

Լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները․ ՀՀՄՄ աշխատաժողով

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կողմից անցկացվեց աշխատաժողով՝ Կրիտիկական մետաղներ-լիթիում ՀՀ-ում թեմայով։ Աշխատաժողովն անցկացվեց Միության անդամ հանդիսացող Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  առաջարկով: Կրիտիկական մետաղներ-լիթիում աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանի հանքային ջրերում լիթիումի մինչ այժմ իրականացված ուսումնասիրությունների վիճակը, ինչպես նաև հանքային ջրերից լիթիումի կորզման ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք կարող են արդյունավետորեն կիրառվել մեր պայմաններում։ Լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և ...

Կարդալ ավելին »

Այս աշխատաժողովը լավ հնարավորություն է Հայաստանում գնահատելու լիթիումի պաշարների օգտագործումը. ՀԱՊՀ ռեկտոր

Այս աշխատաժողովը լավ հնարավորություն պետք է ստեղծի Հայաստանում գնահատելու եւ վերագնահատելու լիթիումի պաշարների օգտագործումն ու հաշվարկումը, ինչու ոչ, նաեւ դեպի տնտեսություն ճանապարհ դնելու տեսակետից: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ նշեց ՀԱՊՀ ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը: «Մենք որպես տեխնոլոգիական համալսարան,  ունենք շատ առաջնահերթություն վերականգնվող էներգիայի, ...

Կարդալ ավելին »

Կրիտիկական մետաղների պահանջարկն աշխարհում աճում է․ ի՞նչ ներուժ կա Հայաստանում

Այսօր կարևոր թեմա է կրիտիկական մետաղների թեման, և Հայաստանը, լինելով հանքարդյունաբերական երկիր, պետք է իր ուրույն տեղն ունենա կրիտիկական մետաղների ոլորտում։ Այս մասին փետրվարի 29-ին «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հնարավորությունները» աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Ըստ նրա՝ մասնագիտական հանրույթի հետ քննարկվել է հարցը, թե ինչ ներուժ ունի ոլորտը, ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրության արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները․ աշխատաժողով

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը, անդամ հանդիսացող երկու բարձրագույն կրթօջախների՝ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) առաջարկով կանցկացնի աշխատաժողով։ Աշխատաժողովի թեման կրիտիկական մետաղներ են, մասնավորապես, ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը եւ կորզման հիմնախնդիրները։ Նախատեսվում են թեմային վերաբերող զեկույցներ, ինչպես նաեւ քննարկումներ եւ առաջարկի ձեւավորում։ Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 29-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ...

Կարդալ ավելին »
ajax-loader