Tag Archives: փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։ Ինչպես տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Պետք է մինչև 2026-ն ավարտենք 300 դպրոցի շինարարությունը․ փոխվարչապետ

Կառավարության որոշմամբ դպրոցաշինության ոլորտում կսահմանվեն գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ պետական գնումների շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերը շինարարական ընկերությունների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչու են կայացրել այս որոշումը։ «Մենք պետք է մինչև 2026 թվականն ավարտին հասցնենք կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը։ Մենք պետք է սկսենք ու ավարտենք թվով 170, ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հունգարիայի փոխվարչապետի այցը մեր երկիր և գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել: Վարչապետը նկատել է, որ ՀՀ-ում Հունգարիայի ...

Կարդալ ավելին »

Միջանցքի հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, չի քննարկվելու․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի շուրջ Հայաստանը մշտապես պատրաստ է խոսել, իսկ միջանցքի հարց չի քննարկվելու. դա կարմիր գիծ է Հայաստանի համար: Այդ մասին ՀՀ փոխվարչապետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ Փոխվարչապետը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մեկնարկի պահից անձամբ ինքը և պաշտոնական Երևանը մշտապես տեղեկացրել են բոլորին, որ Հայաստանը ...

Կարդալ ավելին »

Բարձրաստիճան պատվիրակությունները ՀՀ կժամանեն նաև փոխվարչապետների հրավերով․ ԱԳՆ առաջարկը

Արտաքին գործերի նախարարարությունն առաջարկում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաև ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նա նշեց, որ «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին անհրաժեշտությունը առաջացել է շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ...

Կարդալ ավելին »

Տնտեսական խնդիրների քննարկում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց Միասնական հարթակի ձևավորման նպատակահարմարությունը, խնդիրներն ու գործունեության ուղղությունները։ Այդ մասին տեղեկացնում է umba.am-ը։ «ՀԱԳՄ-ն, ոլորտային տարբեր գործարար հասարակական կառույցները նախկինում ևս ...

Կարդալ ավելին »

Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Զրուցակիցներն ...

Կարդալ ավելին »
ajax-loader