Tag Archives: Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Կարդալ ավելին »

Կառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով

Կառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով։ ՀՀ կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ ամիս քննարկել ենք ֆինանսաբյուջետային համակարգի մասին օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելու հարցը։ Մեր մտածածն այն է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մեր մոտ ոչ թե եռամյա հորիզոն ունենա, այլ հնգամյա, իսկ պետական բյուջեի հաստատումը՝ եռամյա։ Ոչ թե երեք տարվա բյուջե կընդունենք, այլ կստացվի, ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:   Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են հունվարի 26-ին կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:  Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, մանրամասնելով, որ Թբիլիսիում հունվարի 26-ին կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը։ վարչապետը թեմային անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ։ Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին հայտնեց հրազենային վիրավորումից երկու զինծառայողի մահվան մասին։ Նախ ՊՆ-ն հայտնեց պայմանագրային զինծառայող ...

Կարդալ ավելին »

Կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալները: Նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2023 թվականին կազմել է 64,3 մլրդ դրամ, 2024-ին այն ավելի կլինի 47 տոկոսով, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ծրագրերի իրականացմամբ: Հատկացումները ...

Կարդալ ավելին »

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։ Վարչապետը մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է համարում։ «Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ մենք նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը պատրաստ է վերականգնել հաղորդակցություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային ու ավտոճանապարհային հաղորդակցությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունեցող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը մեկնարկել է Երևանում։ Խոսելով Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության մասին՝ Փաշինյանը հստակեցրել է, որ դա կարելի է անել նախկինում գոյություն ունեցած երկու ուղղություններով․ առաջինը հյուսիսային ուղին է, ...

Կարդալ ավելին »

Հայ գերիները հատել են ՀՀ սահմանը․ հայտնի են նրանց անունները

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։ Վարչապետը հրապարակել է զինծառայողների անունները։ 1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի 2. Ավագյան Սերոբ Սուրենի – ...

Կարդալ ավելին »
ajax-loader