Tag Archives: Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն աջակցության նոր ծրագիր է սկսում ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցության նոր ծրագիր է սկսում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի ...

Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ ամբողջությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին։ Ներկայացնում ենք վարչապետի աշխատակազմից տրամադրված ուղերձն ամբողջությամբ․  «Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծությունը: Եվ որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ: ...

Կարդալ ավելին »

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները:

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել թիվ 18 դպրոցի բացմանը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում` կից հրապարակելով տեսանյութ։ «Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի ...

Կարդալ ավելին »

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Հայրապետյանին` ծննդյան 55-ամյակի առիթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Հայրապետյան, սիրելի Վահագն. Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով: Դուք առանձնահատուկ վաստակ ունեք Հայաստանում ջազային, և ընդհանրապես, երաժշտարվեստի զարգացման և մատուցման գործում: Ձեր նվիրումը երաժշտությանը, արվեստին, ստեղծագործական Ձեր կերպարը մեր մշակութային կյանքում կարևոր ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում շեշտել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:  Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը:   Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:   Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կարևորել է ԵԱՏՄ գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծումը

Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նիստում  քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները: «Պետք է ընդգծեմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է: Պետք է նկատեմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակում ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ անկախության համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարը փաստում է  ինքնիշխան և ժողովրդավար պետություն ունենալու գերակա արժեքի մասին, արժեք, որը ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Agence France-Presse-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Agence France-Presse-ին՝ խոսելով բանակցային գործընթացի, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և միջազգային մեխանիզմների ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Կարդալ ավելին »
ajax-loader