Tag Archives: Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում, որից հետո կպատասխանի խորհրդարանականների հարցերին։ Այդ մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը։  ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։  Նշվում է, որ աշնանային նստաշրջանի օրակարգում են լինելու Գազայի հատվածում աշխատող լրագրողների կյանքի պաշտպանության, ինչպես նաև Ռուսաստանի կողմից գերեվարված ուկրաինացի լրագրողներին ազատ արձակելուն ուղղված հրատապ ...

Կարդալ ավելին »

Բուլղարիան կարևորում է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աթանաս Զաֆիրովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների միջև առկա քաղաքական և մշակութային բարձր մակարդակի հարաբերությունները պետք է հիմք լինեն տնտեսական համագործակցության զարգացման ու խորացման համար: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Զաֆիրովի այցի արդյունքներով ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվի ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այդ մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում։  Նիստի ընթացքում քննարկվելու են կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումները, ինչպես նաև 2024-2026թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումների ծրագրի արդիականացումը ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի շրջանակներում կարճ շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։  Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը կարճ զրույց են ունենում, որից հետո նրանց միանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։  Փաշինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք »-ի իր էջում կատարած գրառմամբ։  «Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր։ Այստեղ հիմնանորոգվել է 1,8 կմ երկարությամբ Սանկտ Պետերբուրգ փողոցը»,- գրել է Փաշինյանը: 

Կարդալ ավելին »

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից՝ վերահաստատելով տարածաշրջանում կայունություն ապահովելու քաղաքական հանձնառությունը։  Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ...

Կարդալ ավելին »

Անշարժ գույքի հարկը մարդը պետք է հենց «լատարեյի» տրամաբանությամբ ընկալի. Նիկոլ Փաշինյան

Մարդկանց շեմից ներս եւ շեմից դուրս իրավիճակը էականորեն իրարից տարբերվում է. սրա պատճառն այն է, որ մեզ համար բարեկեցությունը միջավայրային երեւույթ չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ընկալումն այն է, որ իմ բարեկեցությունն իմ բարեկեցությունն  է, փոխադարձ հաղորդակցություն չկա: Մեծ հաշվով, դժվար է հասկանալ՝ ո՞նց կարելի է բարեկեցիկ բնակարան ունենալ ավերակ բակում: ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ԱԳ նոր փոխնախարար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-7-ը կգտնվի ԱՄՆ-ում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։   ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին հանդես կգա մամուլի ասուլիսով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին հանդես կգա մամուլի ասուլիսով: Այն կմեկնարկի ժամը 12:00-ին: «Ուրբաթ օրը տեղի կունենա այս տարվա իմ առաջին ասուլիսը, որին կհրավիրվեն Կառավարությունում հավատարմագրված լրագրողները»,- գրել է նա:

Կարդալ ավելին »
ajax-loader