Tag Archives: Փարիզ

Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 100 օր

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 100 օր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Փարաջանովի 100-ամյակի միջոցառումներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն և Փարաջանովի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի բացում:  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ողջույնի խոսքով: Այցի ...

Կարդալ ավելին »

Փարիզի մոտ 20 դպրոց ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ է ստացել

Ֆրանսիայի մայրաքաղաքի մոտ 20 դպրոց ռումբի սպառնալիք է ստացել։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։ Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական հաստատությունները։ Աղբյուրների համաձայն՝ այդ վայրեր են ուղարկվել հայտնաբերող շներով խմբեր՝ ուսումնական հաստատություններում պայթուցիկ նյութերի առկայության ստուգումներ անցկացնելու համար։ Սակայն նրանք ոչ մի արտառոց բան չեն գտել։ Պարբերականի համաձայն՝ դպրոցներում ստացված ...

Կարդալ ավելին »

Փարիզի կենտրոնում սեպտեմբերին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի անվան այգին. Անն Իդալգո

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Անն Իդալգոն նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում վարչապետին և ընդգծել իր շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին: Քաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Փարիզի կենտրոնում բացել Շառլ Ազնավուրի անվան այգին, որտեղ կտեղադրվի նաև մեծանուն շանսոնյեի կիսանդրին: Վարչապետ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա ...

Կարդալ ավելին »

AknEye նախագծի աջակցությամբ Փարիզում կայացել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը

AknEye մշակութային նախագծի աջակցությամբ օրերս Փարիզի Ալեք Մանուկյան հայկական մշակութային կենտրոնում կայացել է նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-երեկոն: Կազմակերպմանն աջակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը և Ֆրանսիայի ՀԲԸՄ-ն: «Քոչարյան գծի մոգական փոխհատումները» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Մաեստրոյի՝ փարիզյան շրջանի առանց նախնական ուրվանկարի, ձեռքի ազատ, սահուն, չընդհատվող շարժումներով, սեղման տեխնիկայով կատարված գրաֆիկ ստեղծագործությունների վերատպությունները: Այցելուներին նաև ներկայացվել է թանգարանի ...

Կարդալ ավելին »

Ներկայացվել են Փարիզի Օլիմպիական խաղերի մեդալները

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են Խաղերի մեդալները: Այդ մասին հայտնում է Խաղերի կազմկոմիտեն: Օլիմպիական խաղերի մեդալներն ամբողջացնում են ֆրանսիական և փարիզյան ստեղծագործ միտքը, իսկ յուրաքանչյուր մեդալ Էյֆելյան աշտարակից մի կտոր կունենա, որը կլինի մեդալի կենտրոնում: Նրանց դիզայնի յուրաքանչյուր տարր արտացոլում է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ինքնության մի մասը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի ...

Կարդալ ավելին »

Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 200 օր

Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 200 օր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): ...

Կարդալ ավելին »

Փարիզյան հանրահայտ Օդեոն թատրոնն առաջին անգամ հանդես կգա երևանյան բեմում

 Ֆրանսիայի հինգ ազգային թատրոններից մեկը՝ փարիզյան Օդեոնը, առաջին անգամ ներկայացմամբ հանդես կգա Երևանում: Թատրոնը Հայաստանում կհյուրընկալվի Երևանյան թատերական միջազգային փառատոնի շրջանակում, որն առաջին անգամ է անցկացվում: Թատերասերները Օդեոն թատրոնի «Ուրախության օրեր» ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան հոկտեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն ...

Կարդալ ավելին »

Երևանի օպերային թատրոնի «Դիմակահանդես» բալետը կներկայացվի Փարիզում

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 26-27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում (Palais des Congrès de Paris), հոկտեմբերի 29-ին Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա (Zénith Europe) համալիրում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Բացառիկ այս համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ...

Կարդալ ավելին »
ajax-loader