2023 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 109 երեխա՝ 57 տղա, 52 աղջիկ: Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը, 109 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 41-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գեղարքունիք
Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի 42 կրթական հաստատություն
Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի 42 կրթական հաստատություն։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ներկայացվող նախագծով ևս մեկ քայլ առաջ ենք գնում Կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով։ Այս նախագծով հաստատում ենք Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի այն հաստատությունների ցանկը, որտեղ կկառուցվեն կրթահամալիրներ կամ դպրոցներ՝ ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում կատարվել է 9587 հեկտար գարնանացան
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի մայիսի 12-ի դրությամբ կատարվել է 9587 հեկտար գարնանացան։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը, 5996 հեկտար կազմել են գարնանացան գարու, 2300 հեկտար՝ կարտոֆիլի, 600 հեկտար՝ գարնանացան ցորենի, 136 հեկտար՝ այլ հացահատիկի, 134 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 104 հեկտար՝ լոբու, 57 հեկտար՝ ոլոռի, 13 հեկտար՝ հնդկացորենի, 13 հեկտար՝ ոսպի, 10 հեկտար՝ սիսեռի, 2 հեկտար՝ ...
Կարդալ ավելին »