Tag Archives: Գեղարքունիք

Գեղարքունիքի բուժհաստատություններում մայիսին ծնվել է 108 երեխա

 2024 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 108 երեխա, որից 64-ը՝ տղա, 44-ն՝ աղջիկ: Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 108 երեխաներից 32-ը ծնվել են Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Գավառի, 35-ը՝ Սևանի, 20-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Մարտունու ծննդատունը զիջել է առավելագույն ծնունդներ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում կատարվել է 12 հազար 252,2 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2024 թվականի հունիսի 3-ի դրությամբ կատարվել է 12 հազար 252,2 հեկտար գարնանացան։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 5291,4 հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս, 3411,5 հեկտար՝ Մարտունի, 2201 հեկտար՝ Գավառ, 869,3 հեկտար՝ Սևան և 479 հեկտար՝ Ճամբարակ համայնքների տնտեսություններում։ 7083 հեկտար կազմում են գարնանացան գարու, 3591 հեկտար՝ կարտոֆիլի, 530,5 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 467, 4 ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի 7 մարզադպրոց կառավարության աջակցությամբ գույք ձեռք կբերի

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 7 միլիոն 247 հազար 800 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի յոթ մարզադպրոցներին՝ գույքի ձեռքբերման նպատակով։ Ինչպես տեղեկացաnq Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 1 միլիոն 484 հազար 200 դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Ռաֆիկի Եսայանի անվան քաղաքային,  900 հազար դրամ՝  Գեղարքունիքի մարզային,  950 հազար դրամ՝ Մարտունու Սմբատ Մհերյանի անվան, 1 միլիոն 726 ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամյան փողոց հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում իրականացվում են բնակարանային աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության սոցիալական ոլորտի և ՏԻՄ վարչության պատասխանատու աշխատակիցները մարզի համայնքներում կազմակերպում են հանդիպումներ, որոնց ընթացքում բնակչության հետ քննարկվում են ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից՝ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցությանը, բնակության պայմանների բարելավմանը, ծնելիության խթանմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը վերաբերող պետական աջակցության ծրագրերը, իրականացնում իրազեկման լայնածավալ աշխատանքներ։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի ...

Կարդալ ավելին »

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվել է ֆրանսալեզու գրականության անկյուն

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվեց  ֆրանսալեզու գրականության անկյուն: Գրադարակի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դավիթ Տյուրցը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի մշակութային գծով հանձնակատար Ալեքսանդր Կլուզոն, Ֆրանսիական ինստիտուտի ուսումնական ծրագրերի համակարգող Ագապի Ասլանյանը և «Սաթէ Աթղը» Ֆրանսիական թատերական միության ղեկավար, բեմադրիչ, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լալիկ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի բուժհաստատություններում մարտին ծնվել է 88 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի մարտին ծնվել է 88 երեխա՝ 46 տղա և 42 աղջիկ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 41 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը,  18 ծնունդ՝ Սևանի, 14-ական ծնունդ՝ Գավառի և Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նախորդ տարվա մարտ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 119 ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Ճամբարակի և Մարտունու տարածաշրջաններում մարտի 25-ի գիշերային ժամերին ու վաղ առավոտյան տեղումները թաց ձյան տեսքով են։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ձյան շերտը կազմել է 5-7 սանտիմետր։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վաղ առավոտից սկսել են մաքրման և մշակման աշխատանքները։ Ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան։ Տեղացած ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է միայն Վարդենյաց ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում ընթանում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Մարտի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի և Գավառ համայնքներում սկսվել են ձյան առատ տեղումները։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ձյան շերտն արդեն հասնում է 15-20 սանտիմետրի։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները մաքրման և մշակման աշխատանքները սկսվել են առավոտվա ժամերից, որոնք ընթացքի մեջ են։ Վարդենիս համայնքում դեռևս ձյուն չի տեղացել։ Մարտի 19-ի ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզում դանակահարված եղբայրներից մեկը մահացել է. ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ

Գեղարքունիքի մարզում երկու եղբայրներ են դանակահարվել, որոնցից մեկը մահացել է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտե՝, նշելով, որ մեկ անձ ձերբակալվել է: «2024 թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։  Ավելի ուշ բժշկական ...

Կարդալ ավելին »
ajax-loader