Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում հաստատեց 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնելով նախագիծը, նշեց. «2024–ին ընդհանուր առմամբ մթերվել է 15 200 տոննա լոլիկ, այնինչ 2025–ի օգոստոսի 28–ի դրությամբ ադեն իսկ մթերվել է 8 800 տոննա լոլիկ, որը շուրջ 5 000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը։ Տոմատի մածուկի մթերման նպատակով լոլիկը ...
Կարդալ ավելին »Tag Archives: մթերող
13 մթերողից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները
2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հունիսի 7-ի դրությամբ ամբողջությամբ մարել են ունեցած շուրջ 1.16 մլրդ դրամի բոլոր պարտավորությունները: Այդ մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մնացած 7 ընկերությունների նկատմամբ հարուցել է վարույթներ բանակցային ուժեղ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը խաղող մթերող կազմակերպություններին կսուբսիդավորի
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց, որը պայմանավորված է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները բարելավելու և տնտեսավարողների կողմից 2024-ի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ։ Ծրագրի շրջանակներում 2021-2022 թթ խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թվականին խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու ...
Կարդալ ավելին »Խաղող մթերողներին կտրամադրվի 870 մլն դրամ սուբսիդիա
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակում առաջացող ֆինանսական պարտավորությունների կատարումը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների՝ ընթացիկ տարվա խաղողի ավելցուկային քանակն Արմավիրի եւ Արարատի մարզերում գնահատվում է մոտ 65 հազար տոննա: Որոշմամբ առաջարկվում է պահուստային ֆոնդից էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 870 մլն դրամ՝ 6000 տոննայից մինչեւ 9000 տոննան ներառյալ եւ ...
Կարդալ ավելին »Գինու կադաստր. մթերողի և ֆերմերի միջև կգործարկվի փորձնական համակարգ
Հայաստանում պետությունը նախաձեռնել է խաղողի տնկարկների քարտեզագրման, մշակվող խաղողի սորտերի և այլնի մասին ինֆորմացիայի հավաքագրման աշխատանքներ․ ողջ ինֆորմացիան կմուտքագրվի մեկ համակարգի մեջ, որը փորձնական կմեկնարկի հաջորդ տարվանից: Համակարգում ֆերմերները կհայտարարագրեն կանխատեսվող բերքը, ինչը թույլ կտա սերտացնել ֆերմեր-մթերող կապը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելելով, որ պետության նպատակն է անմիջական կապ ստեղծել մթերողների և ...
Կարդալ ավելին »