Tag Archives: Լոնդոն

Լոնդոնի ոստիկանությունը պետք է զինված լինի հրազենով․ Telegraph

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքային ոստիկանության վարչությունը (Մետրոպոլիտեն ոստիկանություն) պետք է դիտարկի Լոնդոնի պարեկային ծառայողներին ինքնապաշտպանության համար հրազեն տալու հնարավորությունը, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով գործակալության անվտանգության վերանայման ներքին զեկույցին։ Ինչպես այն հայտնում է, հրազենն այժմ հասանելի է միայն մասնագիտացված ստորաբաժանումների բարձր որակավորում ունեցող անձնակազմին, որոնց ներգարվվում են հազվադեպ դեպքերում: Հրազենն օգտագործվում է նաև միջոցառումների ժամանակ անվտանգությունն ապահովելու և վտանգավոր կենդանիներին ...

Կարդալ ավելին »

Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտնում է RBK Ukraine պարբերականը։  Լոնդոն ժամանած պատվիրակության կազմում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի և պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հետ։ «Մենք երախտապարտ ենք Մեծ Բրիտանիային իր ...

Կարդալ ավելին »

Զելենսկին հաստատել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ

Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ապրիլի 23-ին կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո X սոցիալական հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում։ Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ. մենք պատրաստ ենք շարունակել շարժվել հնարավորինս կառուցողական կերպով, ինչպես արել ...

Կարդալ ավելին »

Լոնդոնը Կիևին կտրամադրի 285 միլիոն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ

Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային ռազմական օգնության լրացուցիչ բազմամիլիոնանոց փաթեթ կուղարկի: Այդ մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին, որը դեկտեմբերի 18-ին այցելել է Կիև։ Ըստ նախարարի՝ խոսքը «225 մլն ֆունտ ստեռլինգ (284,6 մլն դոլար) գումարի նոր փաթեթի մասին է»։ Ինչպես նշում է հրատարակությունը, Հիլին, որը հանդիպում է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ, պարզաբանել ...

Կարդալ ավելին »

Լոնդոնում աճուրդի են հանվել Սալվադոր Դալիի՝ ավտոտնակում հայտնաբերված վիմատպությունները

Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի (1904-1989 թթ.) վիմատպությունները, որոնք մոտ կես դար պահվել են Լոնդոնի կենտրոնի ավտոտնակներից մեկում, աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայի Hansons աճուրդային տանը։  The Times-ը հաղորդում է, որ խոսքը հին հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Սիրո գիտություն» պոեմի համար նկարազարդումների շարքի մասին է։ Այդ վիմատպություննրերը, որոնք պատկերում են հին հունական առասպելների հերոսների, Դալին ստեղծել է 1970-ական թվականներին։ Դրանք աճուրդով կվաճառվեն ...

Կարդալ ավելին »

Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա

Ապրիլի 30-ին մի քանի մարդ վիրավորվել է թրով զինված տղամարդու հարձակման հետեւանքով։ Նրան ձերբակալել են, նշվել է ոստիկանության X (նախկին Twitter, փակված է ՌԴ-ում) սոցցանցի հաղորդագրությունում։ «Ոստիկանությունը եւ այլ ծառայությունները գտնվում են Էնոյում՝ արեւելյան Լոնդոնում, կապված լուրջ միջադեպի հետ, որի ընթացքում ձերբակալվել է թրով տղամարդը»,- նշվել է հաղորդման մեջ։ Նախնական տվյալներով՝ տուժածների մեջ կան երկու ոստիկաններ։ Տուժածների վիճակի մասին տեղեկություն ...

Կարդալ ավելին »

Մենք նոր գործընկերներ կունենանք հանքարդյունաբերության ոլորտում․ Հայաստանը՝ MINEX-ում։

Լոնդոնում օրերս կայացավ հանքարյունաբերական MINEX միջազգային ֆորումը։ Ոլորտում առևտրային և ռազմավարական գործակցության հաստատմանը միտված, համաշխարհային մեծ հնչեղություն ունեցող այս միջոցառմանն առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը եվրասիական տարածաշրջանի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի գործընկերներին ներկայացրեց Հայաստանի մոտեցումները հանքարդյունաբերության ասպարեզում, ոլորտի զարգացման միումները և ներդրումային սկզբունքները։ Armhanq-ը հրապարակում է փոխնախարարի հետ բացառիկ հարցազրույցը Լոնդոնից։ Ի՞նչ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոտ 22 մլն դոլարով 5 հարկանի շենք կգնի Լոնդոնում՝ ՀՀ դեսպանության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում որոշեց շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ (17,380,800.0 ֆունտ ստերլինգ) հատկացնել Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։ Այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։  Սեյնթ Ջեյմս հրապարակը, որտեղ գտնվում է շենքը, համարվում է Լոնդոնի ամենահեղինակավոր և ամենաթանկարժեք թաղամասերից մեկը, ունի պատմամշակութային գրանցում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը ...

Կարդալ ավելին »
ajax-loader