Կառավարությունը հաստատել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ «Չափաքանակը հաստատելուց հիմնվում ենք գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա։ 2023 թվականի դեկտեմբերին ստացել ենք տվյալները, ըստ որոնց, մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 250 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար։ Տեղեկացնեմ, որ 2020 թվականից ենք սկսել քվոտայի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Կառավարություն
Կառավարությունն Արաքս գետից ջուրը կտեղափոխի Մեծամորի գետավազան
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին որոշում կայացրեց: Նախագծով առաջարկվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ...
Կարդալ ավելին »Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել
Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս համաշխարհային մակարդակով երկրներն առերեսվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացին։ ՆԳ նախարարը հատկանշական է համարում այն, որ հատկապես վերջին տարիներին համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության աշխարհագրությունը՝ տրամադրելով ապօրինի ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրը։ Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 25-ի նիստի օրակարգում։ Նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում
Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Հունվարի 11-ին համապատասխան նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի երեք բաղադրիչ․ առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է՝ դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մոնիթորինգային կենտրոնի միջոցով կվերահսկի շահումով խաղերի ոլորտը
Շահումով խաղի ոլորտում գործունեություն ծավալող անձանց ցանկացած խաղային արտադրանք միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից պետք է անցնի սերտիֆիկացում։ Հունվարի 11-ին կառավարության նիստին այդ մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ խոսքը բոլոր այն խաղային սարքավորումների մասին է, որոնց միջոցով հնարավոր է կատարել խաղադրույք և ստանալ շահում։ Ներկայացնելով «Խաղաղային գործունեության կարգավորման մասին» և կից օրենքների փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ Բադասյանը նշեց, որ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հայտարարում է նոր վարժական հավաքներ
Կառավարությունն ընդունած որոշմամբ հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ ` 2024 հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2838 քաղաքացի, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմ, 98-ը` ավագ ենթասպայական կազմ, 161-ը` սպայական կազմ պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով: Հայտարարված ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կաջակցի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում
Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարին հաստատվել է մի նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ի 935 ուսանողների ուսման վարձը
Կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 935 ուսանողների ուսման վարձը։ ՀՀ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ Անդրեասյանի՝ կա ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 28 մլն դրամ հատկացրեց 50 դատապարտյալի կրթության համար
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում որոշեց 28 մլն դրամ հատկացնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը իարցնելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Այն դատապարտյալը, որին պատժից ազատելու ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի, կարող է, անկախ տարիքից, օրենքով սահմանված կարգով իրացնել իր կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) ...
Կարդալ ավելին »