Կառավարությունը հայտարարում է նոր վարժական հավաքներ

Կառավարությունն ընդունած որոշմամբ հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ ` 2024 հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2838 քաղաքացի, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմ, 98-ը` ավագ ենթասպայական կազմ, 161-ը` սպայական կազմ պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։

Վարժական հավաքների ապահովման համար 2024 թվականի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանս­պորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ)։

ajax-loader