Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառեց եւ սահմանեց ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը: Հիմնավորման մեջ նվում է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ հաստատված է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի կիրառումը։ Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ...
Կարդալ ավելին »Tag Archives: Կառավարություն
Կառավարությունը Սևանա լճում ձկնային որսի չափաքանակ սահմանելու լիազորություն կունենա
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է Սևանա լճի մասին օրենքի 13-րդ հոդվածում սահմանված միջոցառումների իրականացման ընթացքում առաջացած օրենսդրական բացերով։ Արա Մկրտչյանը պարզաբանեց, որ «Սևանա լճի մասին» օրենքի շրջանակում ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մոտ 1,4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմերին 1 միլիարդ 391 միլիոն դրամ կհատկացնի 18 համայնքներում 21 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 278 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 102 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 249 միլիոն դրամ, ...
Կարդալ ավելին »Կառավարությունը Արմեն Գրիգորյանին հաստատեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: Այս տարվա սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր չորս հավակնորդ (Արսեն Պետրոսյան,Արմեն Գրիգորյան, Էդգար Ղազարյան, Ատոմ Մարգարյան): Նիստին մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները: Փակ քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կլուծարի Հանրային խորհուրդը
Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման գործընթացը հանրության համար ավելի վստահելի դարձնելու համար, օրենքի ուժով Հանրային խորհրդի ներկայում գործող կազմը ցրվելու է, ձևավորվելու է նոր խորհուրդ, որն էլ իր հերթին կձևավորի նոր հանձնաժողովը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության հերթական նիստում հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Փախնախարարը ներկայացրեց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսում կձևավորի նոր Հանրային խորհուրդ․ «Փաստահավաք խումբը ...
Կարդալ ավելին »Կառավարությունն առաջարկում է բիոմետրիկ անձնագրեր և նոր ձևաչափով թողարկում
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը կառավարության հերթական նիստին անդամներին ներկայացրեց նախագիծ՝ բիոմետրիկ անձնագրերի և նոր ձևաչափով թողարկման մասին։ Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները կունենան նոր անձնագիր և նույնականացման քարտ։ Նա նշեց, որ այժմ փնտրում են մատակարարի, որը որակյալ ծառայություն կմատուցի։ Ըստ նախագծի՝ անձնագրային բաժինը պետք է լինի ոչ թե ոստիկանական շենքում, այլ մասնավորից վերցված տարածքներում։ Սարգսյանի խոսքով՝ 2025 թվականի մարտին ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը
Կառավարությունը հաստատեց սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակաուղղված է սպանդանոցային սպանդի խթանմանը, սպանդանոցները որպես լոգիստիկ կենտրոն ներկայացմանը, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարողների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը և ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսի մատակարարման գործընթացի բարելավմանը»,- ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի առկայության մոնիթորինգային ծրագիրը
Կառավարությունը հաստատեց բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը։ Կառավարության հուլիսի 25-ի նիստին նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ սույն ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել Հայաստանում արտադրվող բուսական ծագման մթերքներում՝ պարզելու բուսական ծագում ունեցող մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները և ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 2,2 մլրդ դրամ կհատկացնի շինարարական կազմակերպություններին
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը որոշում է կայացրել 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,228,871.1 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Հայաստանի Հանրապետության համայնքներին համապատասխան մարզպետի ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կսահմանի լիազոր նորմ նախատեսվող ներդրումային ծրագրերին հավանություն տալու նպատակով. նախագիծ
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է օրենքում ամրագրել Կառավարության կողմից ոլորտային, ներդրումային ծրագրերին հավանություն արժանացնելու լիազորությունը իրավական որոշակիության սկզբունքի պահանջներն ապահովելու նպատակով: Ազգային ժողովի արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ գործնականում Կառավարության կողմից հավանության են արժանանում տարբեր ներդրումային ծրագրեր, որոնց ընդունման ժամանակ լիազորող նորմի հետ կապված հաճախ առաջանում են իրավական որոշակիության խնդիրներ, ինչը պայմանավորված ...
Կարդալ ավելին »