Ապրիլի առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր, ինչը ևս մեկ առիթ է արժևորելու ընդերքը նվաճողներին, տեղեկացնում է «Թեղուտ» ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Մասնագիտական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք «Թեղուտ» ՓԲ ընկերության երկրաբաններին, ինչպես նաև ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, մասնագիտական նոր նվաճումներ, անխափան ու բեղմնավոր աշխատանք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Tag Archives: Թեղուտ
«Թեղուտի» հարստացուցիչ ֆաբրիկայում իրականացվել են կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ
«Թեղուտ» ՓԲ ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայում իրականացվել են հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ հմուտ և փորձառու աշխատակիցների շնորհիվ կատարվել է կիսաինքնամանրեցման աղացի ներպատման սալերի փոխարինում: Տեխնիկական սպասարկման ծառայության կանխարգելիչ սպասարկման բաժնի իրականացրած մոնիտորինգը կրում է շարունակական բնույթ և նպաստում բնականոն ու անխափան աշխատանքներին:
Կարդալ ավելին »«Թեղուտ» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավտոմատացման առաջատար ծրագրավորողի
«Թեղուտ» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավտոմատացման առաջատար ծրագրավորողի -Աշխատանքի պայմաններ՝ մշտական -Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք -Գտնվելու վայրը՝ Ալավերդի համայնք, Թեղուտ բնակավայր -Պահանջվող որակավորում՝ -Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ (ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա) -Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի -Ցանկալի է հետևյալ դասընթացների մասնակցություն՝ Siemens: Serv 1,2,3; S7-TIA 1200/1500; Simatic s7; FLS ECS Scada system Պահանջվող հմտություններ՝ • S7-300 և S7-400 դասակարգի Siemens PLC ...
Կարդալ ավելին »«Թեղուտն» աշխատակիցների մասնագիտական գիտելիքների հերթական դասընթացն է անցկացրել
Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատակիցների մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման ուղղությամբ իրականացրել է հերթական դասընթացը։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Հերթական դասընթացը՝ «Ամբարձիչ սարքավորումների անվտանգ շահագործում» թեմայով»,- գրված է «Թեղուտի» պաշտոնական կայքում:
Կարդալ ավելին »«Թեղուտ»-ում մեկնարկել է ինժեներա-տեխնիկական աշխատակիցների թեստավորումը
Համաձայն «Թեղուտ» ՓԲԸ ռազմավարության և կադրային քաղաքականության` աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ձեռքբերման և կատարելագործման նպատակով պարբերաբար իրականացվում են տարաբնույթ ստուգումներ և դասըթնացներ։ Այդ մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքան էջում։ «Մեկնարկել է աշխատանքի պահպանության վերաբերյալ ինժեներա-տեխնիկական աշխատակիցների գիտելիքների թեստավորման փուլը»,- հայտնում է «Թեղուտը»:
Կարդալ ավելին »Ալավերդու ուսումնարանի ուսանողները պրակտիկա են անցել «Թեղուտը» ՓԲԸ-ում
«Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ՝ «Օգտակար հանածոների հարստացում» մասնագիտությամբ սովորող ուսանողներն իրենց արտադրական պրակտիկայի մեկ օրն անց են կացրել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Այդ մասին տեղեկացնում է «Թեղուտ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջը։ «Ճանաչողական բնույթ կրող, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանն ուղղված շրջայցերը շարունակական են և հանդիսանում են «Թեղուտ» ՓԲԸ ռազմավարության մի մասը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »